Գերմանիայի իշխանությունները կաջակցեն Թուրքիայի դեմ ՄԻԵԴ-ին դիմած լրագրող Դենիզ Յուջելին
ՄիջազգայինԳերմանիայի իշխանությունները Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) կաջակցեն Թուրքիայում գերմանական պարբերականի թուրք լրագրող Դենիզ Յուջելին, հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
Նշենք, որ Թուրքիայում ավելի քան չորս ամիս կալանքի տակ գտնվող Յուջելը ՄԻԵԴ-ում բողոք է ներկայացրել Թուրքիայի դեմ:
Գերմանիայի արդարադատության նախարարության հայտարարության համաձայն՝ Գերմանիան ՄԻԵԴ-ում իր լիիրավ աջակցությունը կցուցաբերի Յուջելին և կանի հնարավորը նրա շահերը պաշտպանելու համար:
Գերմանական Die Welt պարբերականի թուրք թղթակցին Թուրքիայում մեղադրում են ահաբեկչամետ քարոզչություն իրականացնելու և ահաբեկչական խմբավորումների հետ կապ ունենալու համար: