Էրդողանը Սաուդյան Արաբիա, Քուվեյթ եւ Կատար կայցելի
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 23-24-ը Սաուդյան Արաբիա, Քուվեյթ եւ Կատար կայցելի։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով նախագահի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Պարսից ծոցի երկրների հետ վեճի ֆոնին Էրդողանը պաշտպանում է Կատարին։ Նա քննադատել է Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Բահրեյնի եւ Եգիպտոսի ներկայացրած պահանջների ցանկը։
Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնն ու Եգիպտոսը Կատարի հետ խզել են դիվանագիտական հարաբերությունները՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու մեջ։ Դոհան հերքում է մեղադրանքները։