Կիսամերկ Քենդալ ու Քայլի Ջեներները՝ իրենց լողազգեստների հավաքածուի գովազդում (ֆոտո)
LifestyleՔենդալ ու Քայլի Ջեներները նկարահանվել են Kendall + Kylie լողազգեստների «կրքոտ» գովազդում:
«Մեզ մոտ ուրախ եւ սեքսուալ հավաքածու է ստացվել»,- հայտարարել է Քենդալը:

«Մենք ոգեշնչվել ենք 1980-ականների ոճով լողազգեստներից, ինչպիսիք, օրինակ, մեր մայրն էր հագնում: Նա 1970-80-ական թվականների լողազգեստների հրաշալի հավաքածու ունի»,- Vogue-ին տված հարցազրույցում պատմել է Քայլի Ջեները:




Իսկ վերջերս Քենդալ ու Քայլի Ջեներները կոմերցիոն սկանդալի կենտրոնում էին հայտնվել:
Հիշեցնենք, որ սոցկայքերի իրենց միկրոբլոգներում աղջիկները մարզաշապիկների նոր հավաքածու էին ներկայացրել։ Դրանց վրա եղել են Թուփաք Շաքուրի, Doors-ի, Օզի Օսբորնի, Biggie-ի, Pink Floyd-ի, Metallica-ի, Kiss-ի եւ ռեփ ու ռոք երաժշտության այլ լեգենդների դիմանկարներն ու պատկերանիշերը՝ Քայլիի եւ Քենդալի դիմանկարների հետ միասին։
Այս ամենը դեռ ոչինչ, բայց աղջիկները մարզաշապիկները վաճառում են 125 դոլարով։ Սարսափելին այն է, որ նրանք չեն կապվել երգիչների կամ խմբերի ներկայացուցիչների հետ՝ մինչեւ նրանց անուններն ու պատկերանիշերն օգտագործելը: Արդյունքում քույրերի դեմ դատական հայց են ներկայացրել՝ չնայած նրանք ներողություն են խնդրել ու վաճառքից հանել շապիկները: