Ռաքքայի 40 տոկոսն ազատագրվել է ԻՊ-ից. լրատվամիջոցներ
Միջազգային«Իսլանական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման՝ սիրիական «մայրաքաղաքի»՝ Ռաքքայի ազատագրման համար մղվող ռազմական գործողությունն արդեն տևում է 44 օր։
Այդ ընթացքում ԻՊ ահաբեկիչներից հաջողվել է ազատագրել քաղաքի 7 խոշոր շրջան՝ Ռաքքայի շուրջ 40 տոկոսը: Այս մասին հայտնում է gazetekarinca.com կայքի՝ տեղում աշխատող թղթակիցը:Շ
Նշենք, որ Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաքքայի ազատագրման գործողությունն իրականացվում է «Սիրիայի դեմոկրատական ուժեր» ընդդիմադիր խմբավորման և Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների կողմից, գործողությանն աջակցում են նաև ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերը:
Հայտնի է նաև, որ Ռաքքայի արևելյան ռազմաճակատում «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ի գրոհայինների վերահսկողության տակ է անցել քաղաքի պատմական հատվածի 90 տոկոսը: