Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ» Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ» Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ» «Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ» Հաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ» Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ» «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ» Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ» Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ»


«Ես քո մաման…». Հայե՞րն են ծեծել և նվաստացրել ադրբեջանցի ֆանատներին՝ ոտնատակ անելով պետական դրոշը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ խաղում Ադրբեջանի Չեմպիոն «Ղարաբաղը» Թբիլիսիում 1:0 հաշվով առավելության է հասել Վրաստանի չեմպիոն «Սամտրեդիայի» նկատմամբ: Այս թիմերի միջև Բաքվում կայացած մրցավեճում ադրբեջանական թիմը հաղթել էր 5:0 հաշվով՝ վճռելով դիմակայության ելքը:

Նշենք, որ «Սամտրեդիա» ակումբը միջազգային հանդիպումներն անցկացնում է Վրաստանի մայրաքաղաքում, քանզի Սամտրեդիա քաղաքի մարզադաշտը չի համապատասխանում միջազգային չափանիշներին: Ըստ վրացական ԶԼՄ-ների՝ հանդիպմանը պետք է ներկա գտնվեին մոտ 8 հազար երկրպագուներ, սակայն հարևան երկրների միջև ֆուտբոլային դիմակայությունն անցել է դատարկ տրիբունաների ներքո: Ավելի ստույգ՝ հանդիպմանը մարզադաշտից հետևել են ընդամենը 1300 ֆուտբոլասերներ, որոնց զգալի մասը ադրբեջանցիներ են եղել:

Մասնավորապես, «Ղարաբաղին» աջակցելու նպատակով Թբիլիսի էին մեկնել մոտ 1000 ադրբեջանցի երկրպագուներ, ովքեր կոշտ ընդունելության են արժանացել: Խաղից ժամեր առաջ Թբիլիսիի կենտրոնում ծեծի են ենթարկվել մի խումբ ադրբեջանցի ֆանատներ, որոնք, «Ղարաբաղ» վանկարկելով, շրջելիս են եղել Մարջանիշվիլիի փողոցում: Հարձակում գործած երիտասարդների խումբը դիմել է փախուստի: Բորիս Փայչաձեի անվան մարզադաշտում մուտքի մոտ էլ ադրբեջանցի երկրպագուների վրա հարձակվել է երիտասարդների մեկ այլ խումբ, ովքեր հարվածել են նրանց և խլել Ադրբեջանի պետական դրոշն ու ոտնատակ արել այն: Ոստիկանների հայտնվելուն պես մոտ 30 հոգանոց խումբը դիմել է փախուստի: Իրավապահներին չի հաջողվել հայտնաբերել խուլիգանական արարքի դիմած անձանց:

Ըստ ադրբեջանական մամուլի՝ ծեծի ենթարկված «Ղարաբաղի» երկրպագուներից մեկը հայտարարել է, որ քաշքշուկի ժամանակ լսել է հայերենով «Ես քո մաման…» հայտնի արտահայտությունը: Ադրբեջանական ԶԼՄ-ները շտապում են պնդել, որ ադրբեջանցի երկրպագուների վրա հարձակվել են Թբիլիսիի հայերը: Մասնավորապես, նշվում է, որ Թբիլիսի փողոցում «Ղարաբաղ» վանկարկելով՝ ադրբեջանցիները հունից հանել են տեղի հայերին, ովքեր փորձել են վրեժխնդիր լինել:

Ադրբեջանցիները կարծում են նաև, որ վրացի իրավապահները ամենևին չեն ցանկանում գտնել և պատժել հարձակում գործած անձանց: Նշենք, որ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ ադրբեջանցի ֆանատները հանդիպման վերջնամասում, երբ հաշիվը 4:0 է եղել, ծաղրել են վրացական ակումբին՝ ֆուտբոլիստների հասեցին հնչեցնելով վիրավորական արտահայտություններ:

Ավելին, «Սամտեդրիայի» գլխավոր մարզիչ Գիա Ցեցաձեի մամուլի ասուլիսի ժամանակ ադրբեջանցի լրագրողները հունից հանել են վրացի մասնագետին՝ փորձելով ծաղրել նրան: «Հասկացանք, որ ուժեղ եք և հաղթել եք: Պետք է հարգել դիմացինին: Չի կարելի անընդհատ ասել, որ ադրբեջանցիները վրացիներից հարուստ են: Բոլորն էլ գիտեն, որ դուք շատ փող ունեք: Ադրբեջանցի լրագրողներին կխնդրեմ մի քիչ խելացի գտնվել և նորմալ հարցեր տալ: 9 անգամ ասեցի՝ «Ղարաբաղն» ավելի ուժեղ է: Շնորհավորում եմ ձեզ»,- նշել է Ցեցաձեն:

Անցյալ տարի այս մասնագետի թիմը Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման փուլում երկու հանդիպումների արդյունքում 6:2 հաշվով զիջել էր ադրբեջանական մեկ այլ թիմի՝ «Գաբալային»: Ադրբեջանական մամուլում շահարկելով այս փաստը՝ նշում են, որ երկու դիմակայությունների արդյունքում իրենք 12:2 հաշվով նվաստացրել են Ցեցաձեին:

Կարելի է ասել, որ վրացի երկրպագուներն ի սկզբանե սրերով են տրամադրված եղել ադրբեջանցիների դեմ: Հարևան պետությունների ազգային հավաքականների կամ ակումբային մակարդակով հանդիպումները սկզբունքային են և անցնում են լարված պայքարում: Այդուհանդերձ, ճիշտ չէ տպավորիչ հաղթանակ տանելով՝ ծաղրել և նվաստացնել մրցակցին: Թե՛ հայկական և թե՛ վրացական ֆուտբոլն այսօր բավական ծանր վիճակում է, իսկ ադրբեջանցիները հատկապես իրենց ակումբային ֆուտբոլի վերելքը շարունակ շահարկում են՝ պնդելով, որ տարածաշրջանում միայն Ադրբեջանը ֆուտբոլ ունի:

Թբիլիսիում տեղի ունեցածը միանշանակ գլուխ գովալու և մրցակցին «վերևից» նայելու հետևանք է:

ՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանՌուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանՆոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԻնչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել ՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Պայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԱթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր Լուրջ, խնդրահարույց գումարների վատնման դեպքեր են բացահայտվել. պատգամավորների բացահայտումը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ»Ներկայիս իշխանությունը միայն ձևացնում է, թե մեր երկրում տիրում են ժողովրդավարական կարգեր. Աննա Կոստանյան Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ»Կոռուպցիա՝ Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը լավացնելու փոխարեն. «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ասուլիսը Ի՞նչը պետք է լինի թվային հեղափոխության չափանիշը Այն մասին, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները ստիպված լինելու ապահովել իրենց ընտանիքների անվտանգությունը Փաշինյանի իշխանության օրոք. Ավետիք ՉալաբյանԻնչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական առևտրով Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց» Պետք է ոտքի կանգնենք և թույլ չտանք բուհերի քանդումը. Ցոլակ ԱկոպյանԳործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ»Վարդան Ջհանյան․ Հայաստանի հանքարդյունաբերության նկատմամբ միջազգային հետաքրքրությունն աճում էԱյլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական «Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ»«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Հաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ»Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»«Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ»Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ»Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ»Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»Հոկտեմբերի 13/14-ին լույս չի լինելուԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջԻսրայելցի նախարարը թիրախավորել է ԷրդողանինԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովՊայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ ՀայաստանԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էՀայտնի են արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի ավարտից հետոՌուսաստանը բաց թողեց խաղաղություն հաստատելու ևս մեկ հնարավորություն․ ԶելենսկիԻ՞նչ աշխատանք կընտրեր Նարեկ Կարապետյանը, եթե քաղաքականությամբ չզբաղվեր. ոգեշնչող հանդիպում երիտասարդների հետԽոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոցՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԿառավարության փաստացի ղեկավարը ադրբեջանցու փաստաբանություն է իրականացնում․ Արեգա ՀովսեփյանԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթով