Կտավատի սերմերը նվազեցնում են քաղցկեղի դեմ ճառագայթման վնասակար ազդեցությունը
LifestyleՔաղցկեղի ծանր վիճակի բուժումը երբեմն կապված է տրավմատիկ մեթոդներ հետ, այսպես, օրինակ, ճառագայթային թերապիան: Սա գիտնականներին ստիպում է նոր մեթոդներ փնտրել, որոնք կօգնեն նվազեցնել ճառագայթման վնասակար ազդեցությունը և արագացնել վերականգնման գործընթացքը:
Այս ոլորտում կտավատի սերմերը լավագույն օգտակար բնական միջոցն են հանդիսանում: Փերլման բժշկական դպրոցի վերջին ուսումնասիրությունները բացահայտել են, որ կտավատի սերմերը ռադիոպաշտպանիչ հատկություններով են օժտված, որոնք կանխարգելում են իոնացնող ճառագայթման բացասական հետևանքները:
Գիտնականները կտավատի սերմերի օգտակարությունը բացատրում են նրանով, որ հզոր հակաօքսիդանտ և հակաբորբոքային միջոց է, որը նվազեցնում է ակտիվ ռադիկալների վնասակար ազդեցության հետևանքները:
Գիտնականները փորձ են կատարել մկների վրա և պարզել, որ կրծողները, որոնք ճառագայթից առաջ և հետո սնվել են կտավատի սերմով, նույնիսկ ճառագայթային մահացու չափաբաժնից հետո ողջ են մնացել և առողջ վիճակում են եղել: Իսկ այժմ հետազոտություններ են անցկացնում մարդկանց հետ, ովքեր ճառագայթային թերապիայով քաղցկեղի բուժում են ստանում։
Նյութը հրապարակման պատրաստեց Օrer.am-ը: