«Հրաշագործ» գազարը
LifestyleԻնչպես բոլոր բանջարեղենային բույսերը, այնպես էլ գազարը հեռու չի մնացել մասնագետների ուսումնասիրության տեսադաշտից:
Մասնագետները նախաճաշին և ճաշին խորհուրդ են տալիս օգտագործել հում գազար գրեթե ամեն օր: Իսկ կաթի ու գազարի համադրությունը բավականին կարող է թեթևացնել հազը, օգտակար է նաև խրոնիկ բրոնխիտի, թոքաբորբի դեպքում:
Գազարը A, B, C, D, E, K վիտամինների հիանալի աղբյուր է: Պարունակում է նաև պեկտին, բջջանյութ, ֆոլաթթու, կարոտին և այլն:
Գազարը ոչ միայն օգտակար է տեսողության համար, այլև կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը, ինչպես նաև պաշտպանել քաղցկեղից, լավացնում է թոքերի աշխատանքը:
Գազարն օգտակար է ստամոքսի, լյարդի, փայծաղի բորբոքային հիվանդությունների, սեռական թուլության, արգանդի բորբոքումների, մարսողության խանգարման, ականջացավի, թոքաբորբերի, դաշտանի խանգարման, երիկամի բորբոքումների համար։
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: