Երևան, 25.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը ճանաչվել է «ASQ Customer Experience Awards»-ի մրցանակակիր՝ երկու անվանակարգում Եղանակը կփոխվի Ո՞ւմ են իրականում վնասում «հին ուլունքները». Փաշինյանի պնդումները համոզիչ չեն թվում. «Փաստ» «Տղայիս չեմ տեսել ու իրեն ամեն վայրկյան սպասում եմ». կրտսեր սերժանտ Մոնթե Մեսրոպյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Ջրականում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Բարձիթողի ու քաոտիկ վիճակ. տուժողը միշտ սպառողն է. «Փաստ» Տաքսի ծառայությունների ակնհայտ ու թաքնված խնդիրները. «Փաստ» «Հայաստանն իր պաշտպանական և արտաքին քաղաքականությունը պետք է կառուցի ոչ թե հայտարարությունների, այլ սթափ գնահատականի վրա». «Փաստ» Իսկ մինչ այս որտե՞ղ էին բդխականները. «Փաստ» Գերակա շահ կճանաչվի ևս 5 գույքի նկատմամբ. նախագիծ. «Փաստ» Ի՞նչ կարծիք ունի նախագահը Նիկոլ Փաշինյանի իրավասությունների վերաբերյալ. «Փաստ»


Հրաժարվել է իրենից 30 տարի մեծ կնոջ հետ անկողին մտնել, ապա սպանել է՝ թաղելով գլուխը դեպի Արարատ, իսկ ոտքերը՝ Արագած լեռան կողմը

Հասարակություն

Pastinfo.am-ն գրում է.

Մարոկկոյի թագավորության  բնակչուհու սպանության համար 50-ամյա Գևորգ Խաչատրյանը դատապարտվել է 14 տարի ժամկետով ազատազրկման:

Արմավիր մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Գևորգ Խաչատրյանը պատիժը կրելու է ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության համապատասխան քրեակատարողական հիմնարկությունում և նրա պատժի կրման սկիզբը է հաշվել փաստացի արգելանքի վերցնելու, ձերբակալելու պահից` 2012 թվականի մարտի 23-ից։

«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Մարոկկոյի թագավորության բնակչուհին տարիներ շարունակ կորած է համարվել և քանի որ այդ ընթացքում նրա դին չէր հաջողվել գտնել, գործի քննությունը կասեցվել էր, սակայն 2015թ. ապրիլին Արմավիրի քննչական մարմնին հաջողվել է բացահայտել դեպքը. սպանության մեջ մեղադրվող տղամարդը հայտնել էր, թե որտեղ է թաքցրել կնոջ դին:

Ըստ մեղադրանքի՝  Գևորգ Խաչատրյանը շահադիտական դրդումներով Ֆրանսիայի հանրապետության քաղաքացուհի Մոնիկ Հալեին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ  2011թ. դեկտեմբերի 12-ին Մարոկկոյից Կասաբլանկա-Փարիզ- Երևան չվերթով վերջինիս հետ ժամանել է  ՀՀ,  որտեղ սպանել է Մոնիկ Հարլեյին, հափշտակել բանկային քարտերը և 19.01.2012թ. վերադարձել Մարոկկո:

Բացի այդ, Գևորգ Խաչատրյանը՝ բնակվելով Մարոկկոյի Մարաքեշ քաղաքում գտնվող Մոնիկ Հարլեյի առանձնատանը, փորձել է վերջինիս ֆրանսիական բոլոր ակտիվների փոխանցում կատարել ինտերնետի միջոցով, սակայն 2012թ. մարտի 23-ին ձերբակալվել է Մարոկկոյի ոստիկանության կողմից՝ խարդախություն կատարելու մեղադրանքով:

Գևորգ Խաչատրյանին Հայաստանի Հանրապետությունում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ շահադիտական դրդումներով սպանություն:

Այսպիսով,  2011թ. դեկտեմբերի 12-ին, Խաչատրյանը  և  Մոնիկ Հարլեն Հայաստանի Հանրապետություն են վերադառնում և բնակվում են Արմավիրի մարզի Թաիրով-Փարաքար գյուղի  տներից մեկում, մի քանի օր համատեղ բնակվելուց հետո մի երեկո Խաչատրյանը և Մ. Հալեի հետ օգտագործել են ալկոհոլային խմիչքներ` շամպայն և կոնյակ։

Եվ Խաչատրյանը թվով 3 հոգեմետ դեղահաբեր մանրացրել է, ապա լցրել է շամպայնով լցված գավաթի մեջ և հյուրասիրել է 1937թ. ծնված Հարլեյին: Այդ ամենից հետո  հետևողական է եղել, որպեսզի Մ.Հարլեյն ամբողջությամբ ըմպի դեղահաբերով լցված շամպայնը։

Հոգեմետ դեղահաբերով լցված շամպայնը խմելու հետո տարեց կինը մահանում է, իսկ Գևորգը Հարլեյի սպանության կատարումից հետո, իրենց տանը բնակվելու` Մ.Հարլեյի մասին վկայող հետքերը թաքցնելու նպատակով, տան խորդանոցից վերցրել է հողագործական գործիքները և տան հետնամասում գտնվող հողատարածքում առկա եղևնիների տակ նախկինում փորված փոսը էլ ավելի է մեծացրել է, որից հետո Հարլեյի դիակը թաղել է այդ փոսի մեջ:

Իսկ առավոտյան, երբ Գևորգի եղբայրը հարցրել է, թե որտեղ է  Հարլեյը, Գևորգը պատասխանել է, որ  գիշերը վիճել են և նրան տարել է հյուրանոց։

Դեպքի հաջորդ օրը Գևորգը Հարլեյի մասին վկայող հետքերը թաքցնելու նպատակով` վերջինիս հագուստները, կոշիկները, անձնագիրը և նրա անվամբ մեկ հատ «Էքսպրես» տեսակի քարտը ոչնչացրել է ու նետել է քրեական գործով չպարզված վայրերում։

Այս ամենից որոշ ժամանակ անց՝  գործով չպարզված օրը, Գևորգը զանգահարել է  փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջը և  հայտնել, որ ՀՀ է ու ցանկանում է այցելել նրան` երեխաներին տեսակցելու նպատակով։

Մինչև 2012թ. հունվարի 19-ը Գևորգը բնակվել է կնոջ տանը  և Հարլեյի սպանության մասին  որևէ մեկին չի տեղեկացրել, իսկ եղբորը հայտնել է, թե նա արդեն մեկնել է Հայաստանից:

Եվ հենց 2012թ. հունվարի 19-ին  նախապես պլանավորած հանցավոր մտադրությունը վերջնական ավարտին հասցնելու նպատակով Գևորգը ՀՀ-ից մեկնում է դեպի Մարոկկոյի Թագավորություն, իսկ 2012թ. հունվարի 26-ին Գևորգի ցուցումով  փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կինը Արմավիրի մարզի Թաիրով գյուղում գտնվող տունը գրավադրել է Գևորգի եղբոր անվամբ, ստացված գումարի մի մասը վճարել են Գևորգի ընտանիքի կուտակած պարտքերը, և Գևորգի հրավերով կինը  գումարի մնացած 9.000 ԱՄՆ դոլարը իր հետ վերցնելով, 2ւ անչափահաս երեխաների հետ մեկնել է Կասաբլանկա, որտեղից էլ Գևորգի ուղեկցությամբ տեղափոխվել են Մարոկկոյի Թագավորության Մարաքեշ քաղաք և բնակվել են Մոնիկ Հարլեյին պատկանող բնակարանում։

Սակայն 2012թ. մարտի 23-ին Գևորգը «իր զոհի»  բնակարանում ՝ ձերբակալվել է Մարոկկոյի Թագավորության ոստիկանության կողմից` համակարգչի և ինտերնետի միջոցով Մոնիկ Հարլեյի բոլոր ֆինանսական ակտիվների փոխանցման փորձ կատարելու ժամանակ, դատապարտվել է և պատիժը կրել Մարոկկոյի Սալայի տարածքային քաղաքացիական բանտում։

2012 թվականի դեկտեմբերի 25-ին որոշում է կայացվել Գևորգ Խաչատրյանին ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նույն օրը էլ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Մարոկկոյի Թագավորության Արդարադատության և Ազատության նախարարության 2014թ. դեկտեմբերի 30-ին  Գևորգն արտահանձնվել է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին։

Իսկ հայաստանում հարուցված քրեական գործի վարույթը վերսկսվելուց հետո Գևորգը հայտնել է, որ Մոնիկ Հարլեյի դիակը թաղել է իրենց` Արմավիրի մարզի Թաիրով-Փարաքար գյուղի Օրբելի 7 տան բակում:

Գևորգը նաև հայտնել է, որ  2008 թվականին Մարոկկոյի Թագավորությունում ծանոթացել է Մոնիկ Հարլեյի հետ, ով իրենից 30 տարով մեծ է եղել և Մարոկկոյում զբաղվել է տների առք ու վաճառքով, ինչպես նաև ունեցել է պատկառելի ֆինանսական կարողություն։

Մոնիկա Հարլեյին և վերջինիս հետ շփման ընթացքում, վերջինիս մոտ իր նկատմամբ համակրանք է առաջացել։ Մ.Հարլեյն առաջարկել է իրեն գործունեություն ծավալել, իսկ երբ Մ.Հարլեյը գործնական նպատակներով բացակայել է Մարաքեշ քաղաքից, ինքը վերջինիս համաձայնությամբ բնակվել է նրա` Մարաքեշ պլազա  B6 A5 հասցեի բնակարանում։

Գևորգը նաև տեղյակ է եղել այն մասին, որ Հարլեյը զբաղվել է առևտրով, տների առք ու վաճառքով, իր հարաբերությունները Հարլեյի հետ շատ լավ են եղել, բայց Հարլեյը ցանկություն ուներ իր հետ սեռական կյանքով ապրել, իսկ ինքը չի ցանկացել և ասել է, որ մնան որպես ընկերներ։

Անգամ` առաջարկ է ստացել Մ.Հարլեյից` իր հետ ամուսնանալու, սակայն մերժել է։

Իսկ երբ 2011 թվականին որոշել է վերադառնալ Հայաստան, Հարլեյը ևս ցանկություն է հայտնել իր հետ գալու Հայաստան և ըստ Գևորգի ցուցմունքի՝ ինքը իր միջոցներով՝ 2.000 ԱՄՆ դոլարով, գնել է ինքնաթիռի 2 ուղևորատոմս և եկել են Հայաստան:

Գևորգը դեպքի կոնկրետ օրը չի հիշել, սակայն հայտնել է, որ երբ եղբայրը` ընդունելով իր հոգեմետ դեղահաբերը բարձրացել է տան երկրորդ հարկ` ննջասենյակ,  ինքը Հարլեյի հետ մնացել են տան առաջին հարկում գտնվող խոհանոցում, որտեղ օգտագործել են ալկոհոլային խմիչքներ` շամպայն և կոնյակ։

Չեն հարբել, սակայն գտնվել են ալկոհոլի ազդեցության տակ, որից հետո ըստ Գևորգի ցուցմունքի՝ Հարլեյը  խախտել է իրենց պայմանը և սկսել է սիրահետել իրեն, ինքը պահանջել է հանգիստ թողնել, սակայն վերջինս հանել է վերնազգեստը, մնացել անթև մայկայով, ցուցադրել մարմնի վերին հատվածի բարեմասնությունները, սկսել է շոյել գլուխը։

 Քանի որ սեռական հարաբերություն ունենալու ցանկություն չի ունեցել, առաջարկել է կրկին խմել շամպայն։ Այնուհետև, Մ.Հարլեյին սպանելու և նրանից մեկընդմիշտ ազատվելու նպատակով, գնացել է խոհանոց, պահարանի դարակի միջից վերցրել է եղբորը պատկանող հոգեմետ դեղահաբերից և մանրացնելով,  լցրել է շամպայնով լի բաժակի մեջ, ապա հյուրասիրելով Հարլեյին առաջարկել է խմել իրենց կենացը, ու նստելով նրա կողքը` հետևել է, որ մինչև վերջ խմի բաժակի պարունակությունը:

Իսկ երբ Հարլեյն ամբողջությամբ խմել է դեղահաբերով լցված բաժակը, առաջարկել է խմել կոնյակ, վերջինս չի մերժել, սակայն  չհասցնելով խմել կոնյակով լի բաժակը, թուլացել և ընկել է խոհանոցի թախտին։

Գևորգը կարծել է, թե դեղորայքի ազդեցության տակ Հարլեյը  քնել է, սակայն մոտ 5 րոպե անց սկսել է խռխռացնել, բերանը բացել-փակել, աչքերի բիբերն էլ շրջվել են, ինքը ջուր է բերել լցրել դեմքին` փորձելով օգնել, սակայն զգացել և հասկացել է, որ մահացել է։

Շփոթվել է և որոշել է փոս փորել և դիակը թաղել, իրենց տան հետնամասի հողամասում` եղևնիների մոտակայքում, փոս է փորել  Հարլեյի դին պառկացրել է փոսի մեջ՝  մեջքի վրա, գլուխը` դեպի Արարատ լեռան կողմը, իսկ ոտքերը` դեպքի Արագած լեռան կողմը, դրանից հետո հող և տեղում լցված շինարարական քարերի կտորներ լցնելով` ծածկել է դիակը։

Մոնիկ Հարլեյին սպանել է` դեղահաբեր խմեցնելով նրա սիրահետումներից վերջնականապես ազատվելու նպատակով և ոչ մի շահադիտական նպատակներ չի ունեցել։ Իսկ ինչ վերաբերվում է դատաբժշկական եզրակացությամբ Մոնիկ Հարլեյի դիակի վրա հայտնաբերված վնասվածքներին, ապա հայտնել է, որ ինքը կամ որևէ մեկը Հարլեյի նկատմամբ  բռնություն չի գործադրվել, ուստի չի կարող ասել, թե դրանք որտեղից են առաջացել։

Քրեական գործի դատական քննությամբ, ամբաստանյալ Գևորգ Խաչատրյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչեց, հայտնեց, որ դեպքը եղել է` ընդունում է, ինքը ցույց է տվել վայրը։ Իր պատիժը կկրի, ավելին չի արել, չի բերել Հարլեյին Հայաստան` որ սպանի, այլ բերել է գործ սկսելու, հիմնելու համար։ Հարլեյին քնեցնելու նպատակով է նրան դեղահաբերով խմիչք տվել` որպեսզի սեռական հարաբերություն չունենա նրա հետ, տվել է եղբոր դեղերը` մինչև լույսը բացվի։ Ինքը մեղավոր է` մեղք է գործել, չի ցանկացել նրա մահը, բայց... ։

Միևնույն ժամանակ նա նաև հայտնել է, որ սրտանց` մեղավոր չի ճանաչում, միակ մեղավորությունն այն է, որ ոստիկանություն չի հայտնել, բժիշկ կանչել։

Գևորգը հայտնել է նաև, որ դեպքի օրը` երեկոյան, կոնյակ են  խմել, իսկ եղբայրն էլ իր դեղերն է խմել ու գնացել քնելու։

«Հարլեյի մոտ, ցանկություն է առաջացել, վերնաշապիկը վրայից հանել է, ղզղնած հավը ոն՞ց է լինում, տասնութ տարեկանի նման կրքոտ ուզել է իր հետ սեռական հարաբերություն ունենալ», սակայն նաև նշել է, որ  նախկինում ինքը սեռական հարաբերություն չի ունեցել  Հարլեյի հետ, «ֆրանսուհիներն այդպիսին են, հենց մի անգամ ունենում ես, արդեն իրենց ուզածով է լինում, դառնում ես գերի ։ Իր մոտ զզվանք է եղել` կաշի, ոսկոր, տհաճություն և զզվանք»:

Գևորգը Հարլեյի սպանությունը պատահականության արդյունք է համարել և հավելել է, որ  մտքով չի անցել սպանել և ունեցվածքին տիրանալ և որ սպանված կինը ինչ ուներ, իրեն էր տալու, ոչ ոք չուներ, ինքը նրա վստահելի մարդն է եղել։

Եվ, որ հրաժարվել է ամեն ինչից, միայն նրա հետ անկողին չկիսի, նրա անբնական կամքը չկատարի, արել է, թաղել, հողը լցրել վրան։ Հինգ տարի տանջվում է, հողը լցնելով` իր խղճի վրա էր լցնում։

Ամբաստանյալը խնդրում է պատժել իրեն իր արածի համար, խնդրել է ներողամիտ լինել, հարգում և սիրում է բոլորին, շնորհակալ է բոլորից, Աստծուց է շնորհակալ։

 Նշենք նաև, որ ըստ դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր ստացիոնար փորձաքննության  եզրակացության, Գևորգ Խաչատրյանը հոգեկան հիվանդությամբ չի տառապել և չի տառապում։ Այդ մասին են վկայում ինչպես անամնեստիկ տվյալները, այնպես էլ ներկա հետազոտման արդյունքները։

Ինչպես իրավախախտումը կատարելիս, այնպես էլ փորձաքննության ենթարկվելու պահին նա կարող էր և կարող է գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք։

Սպանված կնոջ՝ Մոնիկա Հարլեյի մարմնի մասերը, որոնք պահվում են ՀՀ Առողջապահության նախարարության գիտագործական կենտրոնի Վաղաշապատի բաժանմունքում` դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո կհանձնվի Հայաստանում Ֆրանսիայի իրավասու մարմիններին`  հուղարկավորումը կազմակերպելու նպատակով։

Իշխանությունը կորցնելու ռիսկն օր օրի աճում է, քանի որ ընդդիմադիր դաշտում հետաքրքրիր վերադասավորումներ են տեղի ունենում. Աննա ԿոստանյանՓողը կենտրոնացված է մի քանի ընտանիքի ձեռքերում. Նաիրի ՍարգսյանԵրաշխավորված խաղաղությունն այն հենքն է, որը պիտի ապահովի Հայաստանի հետպատերազմյան զարգացումն ու վերականգնումը. Վահե ՀովհաննիսյանԻնչո՞ւ ԵՄ-ն չի պահանջում Ադրբեջանից ազատել ՀՀ օկուպացված տարածքները․ խնդիրը Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության մեջ է. Էդմոն Մարուքյան Ինչու՞ է վրդովվել ԿԳՄՍ նախարարը. Մենուա ՍողոմոնյանԱմփոփվեց Duson-ի և Inecobank-ի կազմակերպած խաղարկությունը Ձևավորվեց մեր ծրագրի առանցքային դրույթներից մեկը՝ երաշխավորված խաղաղություն. Գագիկ ԾառուկյանՄեր ընդերքը, ճանապարհները, ջուրը քիչ֊քիչ մեր ձեռից վերցնելու են, եթե նույն անտարբերությամբ ապրենք. «Համահայկական ճակատ» Շարժում«ՀայաՔվեն» ստիպեց բարձրացնել թոշակները. Մենուա Սողոմոնյան Դեռ երեկ ՔՊ-ական նախարարները, կտրված լինելով իրականությունից, մեզ անվանում էին «պոպուլիստներ» և հոխորտում, թե թոշակների բարձրացումն անհնար է. Հրայր Կամենդատյան «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման հայտարարությունը կենսաթոշակների բարձրացման հարցովՈ՞ւմ կենսաթոշակները կբարձրանան և որքանով. ներկայացրել է Արսեն Թորոսյանը Գյուղացին չպետք է լքված լինի․ ծրագրի չորրորդ կետի սոցիալական ուղերձը Պետական գանձարանը՝ վերնախավի համար, խոստումները՝ ժողովրդի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը ճանաչվել է «ASQ Customer Experience Awards»-ի մրցանակակիր՝ երկու անվանակարգում Ապրիլի 1-ից թոշակները կբարձրանան Այս իշխանությունն իր հետ բերած բոլոր դժբախտություններից բացի նաև Երևանն է վերածել քարուքանդ քաղաքի․ Տիգրան Աբրահամյան Հայաստանն ունի մեկ գլխավոր խնդիր՝ վերականգնել անվտանգության ճարտարապետությունը. Մհեր ԱվետիսյանՓետրվարի վերջին երկնքում կշարվեն վեց մոլորակներ. ի՞նչ և ինչպե՞ս կարելի է տեսնել ՀՀ-ում լավ կյանքը հասանելի է բոլոր նրանց, որոնք կարող են և ուզում են ընթանալ կրթության ճանապարհով. ՓաշինյանԳլոբբինգը՝ Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխումն իրականացրել է Կոնվերս Բանկը ԱՄՆ-ի հшրձակման դեպքում Իրանը թշնшմիներին այնպիսի դաս կտա, որը նրանք երբեք չեն մոռանա. Իրանի պաշտպանության նախարարԵրևանի N 143 մանկապարտեզի տնօրենը ձերբակալվել է կաշառքի ու հափշտակության մեղադրանքովHermès-ը ներկայացրել է Cape Cod պաշտամունքային ժամացույցի մինի տարբերակը․ փոքրիկ շքեղություն՝ դաստակինԹեև Մխիթարյանն այլևս երիտասարդ չէ, նրա խաղային դինամիկան և ինտենսիվությունը շարունակում են մնալ տպավորիչ բարձր մակարդակի վրա. հստակ գիտակցում ենք նրա ուժեղ կողմերը. «Բուդյո-Գլիմտի» գլխավոր մարզիչԿառուցենք Հայաստան, որը տեր է իր տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու հայ ժողովրդի իրավունքներին. Իշխան ՍաղաթելյանԱյսօր կայացավ «Առաջարկ Հայաստանին» երիտասարդական պլատֆորմի նախաձեռնող խմբի առաջին նիստը. Իվետա Տոնոյան«Շրթունքների արքային» մահացած են գտնել. պլաստիկ վիրաբուժության աստղի խորհրդավոր մահը «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի 2026 թվականի նախագծերըՍամվել Կարապետյանը պատրաստ է հրաժարվել ՌԴ-ի և Կիպրոսի քաղաքացիությունից վարչապետ ընտրվելու դեպքում․ Նարեկ ԿարապետյանՄեքսիկան 2,000 զինվnր է ուղարկել Խալիսկո՝ կարտելի առաջնորդի մшհվանից հետո Այս իշխանությունը ժողովրդին միայն հույս է վաճառել․ Նարեկ ԿարապետյանՀայաստանում կոռուպցիան աճում է. թալանչիները ժողովրդին խաբում են օրը ցերեկով. Էդմոն Մարուքյան4 տարի է, ինչ Պուտինը «3 օրում գրшվում է Կիևը». ԶելենսկիՍամվել Կարապետյանը որոշում ունիՍամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ՝ երկրում աղքատության հաղթահարում, անվտանգության ապահովում․ բերելու է այս փոփոխություններն իր դեմքով․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը գիտի՝ Սամվել Կարապետյանը կարող է լինել երկրի վարչապետ, այդ պատճառով է կալանքի տակ պահում․ Նարեկ Կարապետյան«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ ԿարապետյանՌուսաստանը տներ է գնում Եվրոպայի ողջ տարածքում գտնվող ռшզմական բшզաների մոտ Նրանք վախենում են Սամվել Կարապետյանի վարչապետ լինելու փաստից․ Նարեկ ԿարապետյանԿամ Հեյդարի որդու առաջարկած Սահմանադրությունը, կամ հայերի կողմից Սահմանադրության մի կետ, մեր ժողովուրդը թող որոշի․ Նարեկ Կարապետյան«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ՝ իր դեմքով և իր անունով». հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՄասնագետի գնահատմամբ՝ ընթացիկ վերանորոգման աշխատանքները երկարատև ամիսներ չեն պահանջում և կարող են ավարտին հասցվել համեմատաբար կարճ ժամկետում. Համահայկական ՃակատՊատերազմի սկզբից ի վեր տասներորդ անգամ Կիևում եմ. Ուրսուլա ֆոն դեր ԼայենՄոսկվայում մшհապարտ-ահшբեկիչը ռnւմբ է նետել ոստիկանների մեքենայի ուղղությամբ Ու՞մ «դեմքով» է Սամվել Կարապետյանը մասնակցելու ընտրություններին. ՀարցազրույցՀիսուս Քրիստոսի արձանի կառուցման ընթացքը՝ Անի Գևորգյանի տեսախցիկումՄեր հայրենակիցներին մտահոգում է այն հարցը, թե արդյոք Հայոց ցեղասպանության հուշահամալիրում աշխատանքները կավարտվեն սահմանված ժամկետում` մինչև ապրիլի 24-ը․ «Համահայկական ճակատ» շարժումԱկբա բանկի խումբը զարգացնում է թափանցիկ կառավարման համակարգըՉի կարելի թույլ տալ, որ ընտրողների ձայները փոշիացվեն․ Ավետիք Չալաբյան