Մարտ Բաբայանն ամուսնացել է
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
Ռուսաստանաբնակ երգիչ Մարտ Բաբայանն ամուսնացել է: Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջի միջոցով՝ փոխելով կարգավիճակը:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Մարտի պրոդյուսեր Սոֆյա Ղուլյանը հաստատեց լուրը.
«Մարտն ու Էլենն ամուսնացել են զագսով: Դեռ հարսանիք չի եղել, բայց առաջիկայում հարսանեկան արարողություն էլ կլինի»,-նշեց Սոֆյան՝ հավելելով, որ երգիչն ու իր ընտրյալն իրենց շատ երջանիկ են զգում:
Նշենք, որ Մարտն ու Էլենը, նշանվել էին այս տարվա հուլիսի 5-ին՝ Սանկտ Պետերբուրգում, որտեղ էլ եւ բնակվում է աղջիկը:

Հարսնացուն՝ էլեն Ամյանը, մասնագիտությամբ արվեստաբան է։ Նա արդեն Instagram-ում փոխել է ազգանունը՝ դառնալով Բաբայան: