Քաթարը Դոհան առաջարկում է որպես հարթակ Սիրիայի շուրջ բանակցությունների համար
ՄիջազգայինՔաթարը Դոհան առաջարկում է որպես հարթակ սիրիական հակամարտության բոլոր կողմերի բանակցությունների համար և պատրաստ է մասնակցել բոլոր տեսակի հնարավոր բանակցային ձևաչափերին:
Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտարարել է Ռուսաստանում երկրի դեսպան Ֆահադ Մուհամեդ ալ-Աթիյան:
«Մենք՝ որպես Մերձավոր Արևելքում այս կամ այն հակամարտություններում միջնորդության երկար տարիների փորձ ունեցող երկիր, պատրաստ ենք և կարող ենք Դոհան առաջարկել որպես բանակցությունների հարթակ բոլոր կողմերի համար, որպեսզի տարբեր դերակատարներ կարողանան բանակցություններ անցկացնել, և Ռուսաստանը կարողանա ղեկավարել այդ գործընթացը»,- ասել է դեսպանը: