Անի Գալստյանն ամուսնացել է. Անի Երանյանի շնորհավորանքը դերասանուհուն
Lifestyle«Վերջին հայրիկը» հեռուստասերիալի դերասանուհի Անի Գալստյանն ամուսնացել է։ Նրա ընտրյալը Վահան Առաքելյանն է։ Նրանց հարսանիքից մի քանի լուսանկարներ արդեն տարածվել է համացանցում։ Նրանք բազում շնորհավորական մաղթանքներ են ստացել։
Դերասանուհի Անի Երանյանն էլ, որը այս պահին Հայաստանում չէ, գրառում է կատարել` շնորհավորելով նորահարսիկին։
«Այս օրն էլ եկավ ու ես համոզված եմ, որ դու ամենագեղեցիկ ու ամենաերջանիկ հարսիկն ես։ Կուզեի ամբողջ օրը կողքիդ լինեի ու վայելեի լիարժեքություն ու ներդաշնակությունդ։ Բայց ոչինչ։ Աստծո օրհնությունը ձեր հետ միշտ Անի և Վահան ջաներ»,–գրել է Անին։


