ԱՄՆ Կոնգրեսի օրինագիծն առաջարկում է 250 մլն դոլարի հատկացում՝ կիբերհարձակումներից պաշտպանվելու համար
ՄիջազգայինԻրանի և Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ նախատեսող ԱՄՆ Կոնգրեսի օրինագիծը նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին կոչ է անում 2018-2019 թվականների բյուջետային ծախսերում 250 մլն դոլար ներառել՝ կիբերհարձակումներից ԱՄՆ-ի դաշնակիցներին պաշտպանելու համար:
Կոնգրեսը այդ գումարը նախատեսում է, որպեսզի դաշնակից պետությունները ֆինանսավորման պակաս չունենան՝ առանց ԱՄՆ-ի սատարման ՌԴ ագրեսիային արժանի պատասխան տալու համար, ինչպես հայտնել է ներկայացուցիչը: