Հինգ նշան, որ նա նույնպես կարոտում է
Lifestyle1. Երբ գեղեցիկ լուսանկար ես հրապարակում սոցցանցում, նա անմիջապես գրում է քեզ: Երբ չի ասում, որ տեսել է լուսանկարդ, բայց դու հասկանում ես, որ հենց նկարն է նրան հիշեցրել քո մասին ու ստիպել գիտակցել, թե որքան շատ բան է կորցրել:

2. Նա շնորհավորում է քեզ բոլոր տոների առիթով եւ երկար հաղորդագրություններ գրում: Նա պարզապես չի գրում՝ «Ծնունդդ շնորհավոր»: Նա հարցնում է, թե ինչպես ես տոնել կամ պատրաստվում տոնել տարեդարձը, ինչ նվերներ ես ստացել... նա փորձում է երկարացնել զրույցը:

3. Երբ հանդիպում ես նրա ընկերներին կամ հարազատներին, նրանք ասում են, թե որքան ես իրենց դուր գալիս, եւ որքան կցանկանային, որ դուք նորից միասին լինեք: Նրանք գիտեն, որ նա ուզում է վերադառնալ, այդ պատճառով դեռ քեզ ընտանիքի անդամի նման են վերաբերվում:

4. Նա քեզ հարբած հաղորդագրություններ է ուղարկում: Դու առաջինն ես եւ միակը, ում մասին նա մտածում է այդ վիճակում:

5. Նա ձգտում է, որ դուք ընկերներ մնաք, բայց իրեն այնպես է պահում, ինչպես ձեր հարաբերությունների ժամանակ: Նա դեռ գրկում է քեզ: Նա դեռ սեթեւեթում է քեզ հետ: Նա դեռ այնպես է պահում իրեն, կարծես սիրահարված է:
Աղբյուրը՝ WDay