Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ» Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ» Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ» «Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ» Հաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ» Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ» «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ» Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ» Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ»


Ախալքալաքում ընտանեկան բռնության զոհերի համար կենտրոն է բացվել. «Կանանց ծեծում են ամուսինների ծնողները» (ֆոտո)

Ախալքալաքում բացվել է ճգնաժամային կենտրոն, որտեղ կարող են 3 օրով ապաստանել ընտանեկան բռնությունից տուժած, կանայք եւ երեխաները:

Jnews.ge-ի փոխանցմամբ, կենտրոնում կանանց օգնում են հոգեբանական եւ իրավաբանական խորհրդատվությամբ, տալիս որոշակի գիտելիքներ, որպեսզի կանայք իրենց համար աշխատանք գտնեն:

Սովորական տեսքով տունը Նալբանդյան փողոցում` մի նոր երեւույթ է Ախալքալաքի համար: Քաղաքում, որտեղ սովորաբար չեն խոսում ընտանեկան բռնությունից, այսօր բացվել է բռնությունից տուժածների ճգնաժամային կենտրոն:

«Ոչ ընտանեկան բռնությանը» նախագծի բացման արարողությանը, բացի հիմնական աշխատակազմի եւ կամավորների, մասնակցել են նաեւ ոչ պետական եւ իրավապաշտպան կազմակերպություններ, ինչպես նաեւ Նինոծմինդայի շրջանի տեղի իշխանությունների ներկայացուցիչները: Ախալքալաքի շրջանի ներկայացուցիչները բացակայում էին:

«Ոչ ընտանեկան բռնության» նախագծի հիմնական նպատակն է գիտելիքների եւ իրազեկության բարձրացումը, արդյունավետ պայքար ընդդեմ ընտանեկան բռնության: Բացի այդ, բռնությունից տուժած կանանց եւ երեխաների պաշտպանությունը եւ աջակցությունը:

Խորհրդատվական կենտրոններ այս նախագծով բացվել են ոչ միայն Ախալքալաքում եւ Նինոծմինդայում, այլեւ Քվեմո-Քարթլի տարածաշրջանում եւ Սամցխե-Ջավախքի այլ քաղաքներում: Այս նախագիծը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից 375 000 եվրոյի չափով: Անձնակազմի թիվը՝ 60 մարդ, նրանցից 5-ը համակարգողներն են։

Տունը, որտեղ գտնվում է ճգնաժամային կենտրոնը, բաղկացած է 4 սենյակներից եւ խոհանոցից: Կենտրոնի սենյակներից մեկում կարող է ապաստանել ճգնաժամային իրավիճակի դեպքում 3 օրով, տուժողը կարող է օգտվել խոհանոցից: Սենյակը ունի ամեն անհրաժեշտ պարագաները տուժողի եւ երեխաների համար. մահճակալ, մանկական մահճակալ եւ խաղալիքներ: Բռնության զոհերը նաեւ կարող են ստանալ իրավական եւ հոգեբանական աջակցություն:

Որպեսզի կանայք տնտեսապես կախված չլինեն մյուսներից, այստեղ բացվել է անգլերենի, կոսմետոլոգիայի եւ հաշվապահական դասընթացներ: Եթե անհրաժեշտ լինի նրանց հետ կաշխատեն բժիշկներ, հոգեբաններ եւ իրավաբաններ:

Ըստ հեղինակի, եւ նախագծի հիմնական համակարգող Ալլա Բեժենցեւայի, նրանք երկար են քայլել դեպի այս նախագծի իրականացմանը:

«Երկար ժամանակ փորձում էինք իրականացնել այդ նախագիծը, անցկացնում էինք ուսումնասիրություններ: Ուսումնասիրությունները պարզել են, որ առաջին տեղում տնտեսական բռնություններն են: Տնտեսական իրավիճակի, փողի պակասի պատճառով ամենից հաճախ են տեղի ունենում ընտանեկան բռնություններ: Երբ ամուսինները մեկնում են արտագնա աշխատանքի, բախումներ են լինում ամուսինների ծնողների հետ։ Հաճախ տղամարդիկ մոռանում են, նույնիսկ գումար ուղարկել, եւ ֆինանսական խնդիրները գլուխ են բարձրացնում։ Ամուսնու ծնողների կողմից սկսվում է պատիժ, ծեծ, շփվելու արգելք եւ այլն», – ասում է Ալլա Բեժենցեւան:

Ըստ նրա, այն տեղերում, որտեղ նախագծով բացվել են խորհրդատվական կենտրոններ, աղջիկները չեն ավարտում դպրոցը: Սակայն, Ախալքալաքում իրավիճակն այլ է:

«Շատ զարմացած էի, որ դպրոցներում աղջիկների շատ փոքր տոկոսն է շարունակում ուսումը 9-րդ դասարանից հետո: Բայց Ախալքալաքում, իրավիճակն այլ է: Աղջիկների մեծամասնությունը ավարտում է 12-րդ դասարանը եւ ստանում ատեստատ: Այստեղ ես տեսնում եմ, որ աղջիկները ավելի ակտիվ են: Ես չէի կարծում, որ հատկապես անհրաժեշտ է պաշտպանել ամուսնալուծված կանանց: Նրանք դառնում են հասարակության վտարանդիներ», – ասում է Ալլա Բեժենցեւան:

Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել ՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Պայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԱթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր Լուրջ, խնդրահարույց գումարների վատնման դեպքեր են բացահայտվել. պատգամավորների բացահայտումը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ»Ներկայիս իշխանությունը միայն ձևացնում է, թե մեր երկրում տիրում են ժողովրդավարական կարգեր. Աննա Կոստանյան Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ»Կոռուպցիա՝ Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը լավացնելու փոխարեն. «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ասուլիսը Ի՞նչը պետք է լինի թվային հեղափոխության չափանիշը Այն մասին, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները ստիպված լինելու ապահովել իրենց ընտանիքների անվտանգությունը Փաշինյանի իշխանության օրոք. Ավետիք ՉալաբյանԻնչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական առևտրով Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց» Պետք է ոտքի կանգնենք և թույլ չտանք բուհերի քանդումը. Ցոլակ ԱկոպյանԳործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ»Վարդան Ջհանյան․ Հայաստանի հանքարդյունաբերության նկատմամբ միջազգային հետաքրքրությունն աճում էԱյլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական «Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ»«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Հաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ»Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»«Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ»Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ»Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ»Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»Հոկտեմբերի 13/14-ին լույս չի լինելուԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջԻսրայելցի նախարարը թիրախավորել է ԷրդողանինԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովՊայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ ՀայաստանԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էՀայտնի են արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի ավարտից հետոՌուսաստանը բաց թողեց խաղաղություն հաստատելու ևս մեկ հնարավորություն․ ԶելենսկիԻ՞նչ աշխատանք կընտրեր Նարեկ Կարապետյանը, եթե քաղաքականությամբ չզբաղվեր. ոգեշնչող հանդիպում երիտասարդների հետԽոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոցՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԿառավարության փաստացի ղեկավարը ադրբեջանցու փաստաբանություն է իրականացնում․ Արեգա ՀովսեփյանԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԱրամ Վարդևանյանը այսօր հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ