Փոխհրաձգություն Մեխիկոյում. 2 մարդ է զոհվել
ՄիջազգայինՄեխիկոյում շուկաներից մեկում փոխհրաձգության հետեւանքով 2 մարդ է զոհվել, 10 վիրավոր կա: Այս մասին հաղորդում է Սինհուան՝ վկայակոչելով քաղաքի դատախազության հայտարարությանը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ դեպքը տեղի է ունեցել Իստապալապա շրջանում: Դատախազության տվյալներով՝ հրաձգության հետեւանքով 45-ամյա կին եւ 55-ամյա տղամարդ են զոհվել, տուժածների թվում երեխաներ կան:
Ականատեսների խոսքով՝ փոխհրաձգությունը սկսվել է վիճաբանությունից հետո: Իշխանությունները հետաքննում են դեպքը, ձերբակալվածներ դեռեւս չկան: