Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ» Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ» Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» «Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» «Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ» Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ» Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Գերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ» Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»


Ես օնկոլոգ եմ, և ահա թե ինչ կանեի, եթե ինձ մոտ քաղցկեղ ախտորոշվեր

168.am-ը գրում է.

Lifer.com.ua կայքը գրում է, որ ԱՄՆ-ում հայտնի բժիշկ և գիտնական Մարկ Հայմանը գրել է, թե ինչ է անհրաժեշտ անել, եթե ձեզ մոտ քաղցկեղ են ախտորոշել։ «Մա՛րկ, ի՞նչ կանեիր, եթե քեզ մոտ քաղցկեղ ախտորոշվեր»,- օրերս ինձ այսպիսի հարց տվեց ընկերս։

Ցավոք սրտի, կյանքում քաղցկեղի հետ շատ հաճախ են բախվում. դա տեղի է ունեցել թե իմ ընտանիքի, թե հիվանդների հետ։ Խնդիրն այն է, որ ավանդական բժշկությունը մտածում է սխալ, հին կատեգորիաներով, երբ գործը հասնում է օնկոլոգիային։ Մենք հիանալիորեն սովորել ենք կտրել այն, այրել և նույնիսկ թունավորել քիմիաթերապիայի միջոցով, ճառագայթում ենք այն, «ռմբակոծում» թմրամիջոցներում, սակայն քաղցկեղի պատճառն այդպես էլ բուժման չի ենթարկվում։ Բարեբախտաբար, մենք այլընտրանք ունենք։ Դա «ֆունկցիոնալ բժշկական մոտեցումն է քաղցկեղին»։ Ֆունկցիոնալ բժշկությունը մասնագետներին և հիվանդներին հնարավորություն է տալիս միասին աշխատանք կատարել՝ հիվանդության պատճառներից արմատապես ազատվելու համար։ Դա ախտորոշման անձնական և նոր հիվանդությունների բուժման մոդել է։ Ամեն ինչ պարզ է՝ դուք գենետիկ անալիզի համար նմուշներ եք հանձնում, իսկ բժիշկները ձեզ ասում են, թե ինչ քրոնիկական հիվանդությունների նկատմամբ դուք հակում ունեք, և ինչ է անհրաժեշտ անել դրանից խուսափելու համար։ Այս ոլորտում մասնագետների մեծ մասը համաձայն է, որ քաղցկեղն առաջանում է օրգանիզմի էներգետիկ համակարգի անհավասարակշռության պատճառով։

Հիվանդությունը զարգանում է «աստիճանաբար»։ Այդ պատճառով էլ շատ մարդիկ ապրում են ուռուցքներով և նույնիսկ չեն էլ կասկածում։ Այլ կերպ ասած՝ քաղցկեղը սխալ ապրելակերպի արդյունք է։ Ի՞նչ անել։ Փոխել այն։ Մի կողմից՝ սա կարող է օնկոլոգիայի հրաշալի պրոֆիլակտիկա լինել։ Մյուս կողմից՝ որոշ հիվանդներ կարող են հույս ունենալ, որ նոր կենսակերպը կփոխի նրանց և կազատի ուռուցքից։ Հայտնի է, որ իմուն համակարգը որոշակի պայմաններում կարող է հայտնաբերել քաղցկեղային բջիջները և վերացնել դրանք։

Ահա այն 5 քայլերը, որոնք ես կձեռնարկեի, եթե ինձ մոտ քաղցկեղ ախտորոշվեր։

1. Ես կդադարեի շաքար օգտագործել։ Շաքարը սնուցում է քաղցկեղային բջիջները և նպաստում դրանց զարգացմանը։ Միջին ամերիկացին մեկ տարվա ընթացքում 69 կգ շաքար և 66 կգ ալյուր է ուտում։ Նույնը տեղի է ունենում մյուս երկրներում, որտեղ 1.7 մլրդ մարդ տառապում է ճարպակալմամբ։ Եթե ցանկանում եք կանխարգելել քաղցկեղի առաջացումը կամ այն վերահսկողության տակ վերցնել, դուք ստիպված եք հետևել դիետայի, որը նորմայի սահմաններում է պահպանում ինսուլինի մակարդակը։ Ստիպված եք օգտագործել բջջանյութով հարուստ, «իրական» մթերք և նվազագույնի հասցնել շաքարային մշակման ենթարկված մթերքի օգտագործումը։ Սա կարող է ձեզ համար դժվար լինել, դուք կտանջվեք, բայց դրա փոխարեն՝ սնունդից կզրկեք քաղցկեղային բջիջներին։

2. Սննդակարգից կհանեի բոլոր մթերքները, որոնք ինձ չեն համապատասխանում։ Ի՞նչ մթերքի մասին է խոսքը։ Սա յուրաքանչյուրի դեպքում անհատական է։ Ամերիկյան բժշկական ասոցիացիայի էջերում հրապարակված մեծ հետազոտության շրջանակներում պարզվել էր, որ ամերիկացիների մոտ 35 տոկոսը տառապում է գլյուտենի նկատմամբ զգայունությունից։ Եթե այս մարդիկ ամեն օր հաց ուտեն, վաղ թե ուշ կմահանան քաղցկեղից կամ սրտանոթային հիվանդություններից։ Սննդային ալերգիայի տարածված պատճառ է նաև կաթնամթերքը։ Եթե այդպիսի մարդիկ անընդհատ կաթ են խմում, իսկ վատ ինքնազգացողությունը կապում են սթրեսի կամ աշխատանքից հոգնածության հետ, վաղ թե ուշ բորբոքված աղիները կդառնան լուրջ խնդիրների պատճառ։ Լսեք ձեր օրգանիզմին։ Հրաժարվեք մթերքից, որը ձեզ դուր է գալիս, ձեզ չի համապատասխանում, դուք վատ եք զգում այն օգտագործելուց հետո։

3. Ես կանհանգստանայի իմ օրգանիզմում բորբոքային պրոցեսներով։Բորբոքումը դեպի բոլոր քրոնիկական հիվանդություններ տանող ուղիղ ճանապարհն է։ Այդ թվում՝ քաղցկեղի։ Սովորաբար դրանք սկսվում են այն ժամանակ, երբ օրգանիզմում զարգանում են աուտոիմուն հիվանդություններ կամ ալերգիաներ։ Եթե հոգնածություն կամ ճնշվածություն եք զգում, օգտագործեք սնունդ, որը հագեցած է օմեգա-3-ով։ Դրա լավագույն աղբյուրները ձուկը և կտավատի սերմերն են։ Դրանք օրգանիզմին օգնում են հաղթահարել բորբոքային պրոցեսները։

4. Հոգ կտանեի աղիների առողջության մասին։ Խոսքն այնքան էլ հաստ աղիի քաղցկեղի զարգացման մասին չէ։ Ներկայումս շատ գիտնականներ թեստավորում են հիպոթեզն այն մասին, որ քաղցկեղի պատճառ կարող են լինել հաստ աղու միկրոբները։ Այլ կերպ ասած՝ պատճառը կարող է թաքնված լինել բակտերիաների մեջ, որոնք ապրում են աղիներում։ Ի՞նչ անել։ Օգտագործեք շատ պրոբիոտիկներ և պրեբիոտիկներ՝ կեֆիր, յոգուրտ և այլն։ Ձեզ անհրաժեշտ են նաև ֆիտոնուտրիետներ (անտառային հատապտուղներ), քրքում և ռեսվերատրոլ (պարունակում են գինին և խաղողը)։ Սա կօգնի դանդաղեցնել աղիների բորբոքային պրոցեսները։

5. Կազատվեի տոքսիններից։ Յուրաքանչյուր միջին նորածին ծնվում է պորտում գտնվող 287 քիմիկատներով։ Դրանց մի մասը թունավոր են։ Ինչի՞ մասին է խոսքը. մեզանից ոչ ոք չի կարող խուսափել տոքսինների վնասակար ազդեցությունից։ Սակայն հնարավոր է նվազեցնել դա։ Անհրաժեշտ է խուսափել պեստիցիդներից, ծանր մետաղներից։ Մի գնեք պլաստիկ շշերի մեջ լցված ըմպելիք, խուսափեք մեծ քաղաքների կենտրոնում զբոսանքից. կապարը, որը մթնոլորտ է արտանետվում, խցանումների մեջ բարձր է նորմայից։

Հիշեք։ Քաղցկեղը դատավճիռ չէ։ Եթե գործադրեք անհրաժեշտ ջանքերը, հիվանդությունը մեծամասամաբ հնարավոր է հաղթահարել։ Ձեր խնդիրն է՝ հույս դնել ոչ միայն բժիշկների, այլև ինքներդ ձեզ վրա։ Արեք ամեն հնարավոր բան՝ շանսերը մեծացնելու համար։

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ»Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ»«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 22-ից 26-ինԳազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԴուրս եկե՛ք փողոց ու հարցրեք մարդկանց․ իրար հերթ չտալով տեսանյութեր եք հրապարակում՝ չհասկանալով, որ մնացել եք ձեր իսկ կազմակերպած շոուների տակ․ Անդրանիկ ԳևորգյանԻնչպիսի՞ն է էբոլայի ռիսկը Հայաստանի համար․ ԱՆ-ից հայտնում ենԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունըՈչ մի դեպքում չպետք է թույլ տանք Փաշինյանին շանտաժի միջոցով նոր Սահմանադրություն ընդունել. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան30 մլն. դոլար թռցնողները կոռուպցիայի մասին են խոսում. Գառնիկ ԴավթյանԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԵրկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելուՋուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել․ Ուժեղ ՀայաստանՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԿառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանԻնչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում «Հայկական քվե» կուսակցությունը՝ Հրայր Իսրայելյանի հետ միասին, այս անգամ հանդիպեց Լանջաղբյուրի բնակիչներինՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանԱկբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը Խաղաղության համաձայնագիրը կարևորագույն փաստաթուղթ է, և ավելի տրամաբանական կլիներ ունենանալ դրա սահմանադրականության վերաբերյալ եզրակացությունը, որովհետև դրանից է բխում ԹՐԻՓՓԸ. Արեգա ՀովսեփյանՆույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութՁերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան