Ղրղզստանին նախազգուշացրել են ԱՄՆ ռազմաբազայի պատճառով հրթիռային հարվածների մասին. Ատամբաև
Միջազգային«Նույն Ռուսաստանի և Չինաստանի համար հարկավոր է հանգիստ և խաղաղ Ղրղըզստան, իսկ որոշ երկրների համար բոլորովին այլ բան է պետք… Ես բացարձակ ջերմ զգացմունքներ չունեմ այն քաղաքականության նկատմամբ, որը վարել է ԱՄՆ պետքարտուղարությունը դեմոկրատների իշխանության ժամանակ»,- հայտարարել է Ատամբաևը:
Նրա խոսքերով՝ մի շարք պետությունների ներկայացուցիչներ նրան այդ ժամանակ նախազգուշացրել են, որ Ղրղըզստանը ենթարկվել է մեծ վտանգի մինչ ամերիկացի զինվորականները տեղակայված էին Բիշքեքի միջազգային քաղաքացիական օդանավակայանում:
«Այդ ժամանակ, 2014 թվակնաին, ինձ որոշ երկրները անկեղծ ասել են, որ եթե անհրաժեշտ լինի, մենք հրթիռներ կարձակենք ամերիկյան ինքնաթիռների ուղղությամբ, և ձեր մարդիկ կտուժեն»,- ասել է նախագահը:
Ավիաբազան Ատամբաևի որոշմամբ դուրս է հանվել երկրից 2014 թվականի հունիսին: