Էրդողանը անընդունելի է համարել Ստամբուլում հրեական սինագոգների վրա հարձակումները
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե անընդունելի էն Իսրայելի իշխանությունների արածների պատճառով Ստամբուլում հարձակվել հրեական սինագոգների վրա։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը կոչ է արել Թուրքիայի քաղաքացիներին Իսրայելում Ժայռի գմբեթում տեղի ունեցած դեպքերի պատճառով չհարձակվել հերական սինագոգների դեմ։ «Նման բաները մեր կրոնով էլ արգելված են։ Նույն սխալը մենք չպետք է կրկնենք։ Մենք պարզապես ուզում ենք, որ Երուսաղեմի մուսուլմանների հանդեպ Իսրայելում հարգանք ցուցաբերեն»,–ասել է Էրդողանը։
Նշենք, որ Իսրայելի ղեկավարությունը որոշել էր Արեւմտյան Երուսաղեմի Ժայռի գմբեթի մզկիթ տանող ճանապարհին անվտանգության նպատակով մետաղորսիչ սարքեր տեղադրել, ինչը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել, որից հետո իշխանությունները չեղարկել են որոշումը։