Լոնդոնում վախճանվել է Զամբիայի նախագահ Մայքլ Սաթան, ով երկիրը ղեկավարում էր 2011-ից,- գրում է Orer.am-ը` հղում անելով BBC կայքին: Գործող նախագահի մահվանից հետո ժամանակավոր նախագահ է նշանակվել փոխնախագահ Գայ Սքոթը: Պաշտպանության նախարար Էդգար Լոնգյուի խոսքերով` նախագահական ընտրությունները տեղի կունենան 90 օրվա ընթացքում:
Պարոն Սքոթը Աֆրիկայի առաջին սպիտակամորթ առաջնորդն է: Մայքլ Սաթան մահացել է 77 տարեկան հասակում Միացյալ Թագավորությունում՝ դեռևս չբացահայտված հիվանդության պատճառով երկար բուժում ստանալուց հետո: Նա բուժվելիս է եղել Լոնդոնի նախագահի Էդվարդ VII հիվանդանոցում, որտեղ էլ երկուշաբթի երեկոյան մահացել է:Նշենք նաև, որ Գայ Սքոթը երբեք չի եղել երկրի գործող նախագահ: Նա միայն փոխարինել է պարոն Սաթային, երբ նա գտնվել է երկրից դուրս: Ուստի սա առաջին անգամն է, որ պարոն Սքոթը պաշտոնապես նշանակվել է երկրի ղեկավար: