Սոնայի տարեդարձի լուսանկարներն ու Միշոյի համբույրը
LifestyleBravo.am-ը գրում է.
Միշոն եւ կինը՝ Սոնա Հովհաննիսյանը, վայելում են հայաստանյան ամառը, օրերս նաեւ տոնելու առիթ են ունեցել: Ռեփերի կինը ծննդյան տարեդարձը նշել է երկու փուլով:): Նա սոցցանցային իր էջում Շառլ Ազնավուրի անվան հրապարակում արված լուսանկար է տեղադրել տատիկների հետ՝ նշելով, որ իր համար առանձնահատուկ է օրն անցկացնել նրանց կողքին, քանի որ ապրում է Լոս Անջելեսում եւ հաճախ հանդիպելու հնարավորություն չունի:
Իսկ խնջույքը հոբելյարը նախընտրել է իրականացնել Երեւանից դուրս գտնվող ժամանցի վայրերից մեկում: Երեկույթին ներկա են եղել նաեւ երգչուհի Լուսին եւ ամուսինը՝ ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը, որոնց նույնպես կտեսնեք լուսանկարներում:

