Աշխատավայրում անառողջ մթնոլորտի վատ հետևանքները
LifestyleՀետազոտությունները պարզել են, որ սովորաբար աշխատավայրում տիրող անառողջ մթնոլորտը հանգեցնում է նրան, որ կանայք երկու անգամ ավելի շատ են կանգնում տարբեր հիվանդություններով հիվանդանալու ռիսկի առաջ։
Բացի այդ շարունակաբար տիրող այդ իրավիճակում նրանք սկսում են հակադեպրեսանտներ խմել, ինչը, բնականաբար, բացասական ազդեցություն է թողնում օրգանիզմի վիճակի վրա։
Գիտնականների կարծիքով, տղամարդիկ միանգամային այլ կերպ են արձագանքում աշխատանքային անբարենպաստ պայմաններին: Սովորաբար նրանք այդ իրավիճակում սկսում են անարժեք համարել իրենց տվյալ աշխատավայրի համար կամ աշխատանքից հեռանում են։
Փորձագետները հարցում անց կացրեցին պետական և մասնավոր ընկերությունների 3182 աշխատակիցների մոտ։ Արդյունքները պարզել են, որ հարցման մասնակից տղամարդկանց 7, կանանց 43 տոկոսն աշխատավայրում վատ վերաբերմունքի ու ծաղրանքի է ենթարկվել, ինչն էլ բացասական ազդեցություն է ունեցել ոչ միայն նրանց կարիերայի, այլ նաև առողջության, աշխատավարձի աճի ու կենսակերպի վրա։
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: