Հայաստանի ներկայացուցիչ Մարիամ Մկրտչյանը Բաթումում ավարտված Եվրոպայի աղջիկների առաջնությունում հռչակվեց աշխարհամասի մինչև 10 տարեկան շախմատիստուհիների փոխչեմպիոնուհի: Իսկ Արամ Հակոբյանը Եվրոպայի պատանեկան առաջնությունում հռչակվեց աշխարհամասի մինչև 14 տարեկան շախմատիստների փոխչեմպիոն. տեղեկացնում է armchess.am-ը: