Սերմնահեղուկի ցածր մակարդակը հանգեցնում է մահվան
LifestyleՄասնագետներն այսպիսի միտում նկատում են պսակային անբավարարությամբ տղամարդկանց մոտ: Գերմանացի հետազոտողները ներկայացրել են այնպիսի հետազոտության տվյալներ, որոնք ցույց են տալիս տղամարդկանց մոտ արյան մեջ տեստոստերոնի մակարդակի և մահացության միջև հակադարձ կապը: Վերլուծվել են պսակային անբավարարությամբ 930 տղամարդու տվյալներ, ովքեր 2000-2002 թթ. անցել են կոնտրաստ նյութով ռենտգեն հետազոտություն: Հաջորդ 7 տարիների ընթացքում հաշվի են առնվել մահվան դեպքերը, և ստուգվել է հորմոնի մակարդակի հետ նրանց հարաբերակցությունը:
Տեստոստերոնի ցածր մակարդակի դեպքում մահացությունը մոտավորապես երկու անգամ բարձր է (21%) հորմոնի նորմալ մակարդակ ունեցող տղամարդկանց համեմատ (12%):
Տղամարդկանց արյան մեջ տեստոստերոնի մակարդակը որոշելու համար անհրաժեշտ է առավոտյան ժամը 8:00-10:00 վերցված արյան փորձանմուշում իրականացնել երկու անկախ չափումներ:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: