Շուտով պետությունները միլիոնավոր դոլարներ են ծախսելու խմելու ջրի մաքրման համար. գիտնականներ
LifestyleMedical Daily-ի հաղորդմամբ` ամերիկացի մի խումբ մասնագետներ լայնածավալ հետազոտություն են անցկացրել և պարզել, որ շուտով խմելու ջուրն անորակ ու անպիտան կդառնա օգտագործման համար, և դրա միակ պատճառն է հանդիսանում գլոբալ տաքացումը։
Փորձագետները համոզված են, որ աշխարհում դիտվող կլիմայական այս փոփոխությունները բացասաբար են ազդում խմելու ջրի օգտակար հատկությունների վրա։
Պարզվում է, որ տարեցտարի աշխարհում դիտվում է ազոտի և այլ ոչ օգտակար նյութերի մակարդակի աճ, որոնք միախառնվում են ջրին։ Գիտնականները բազմիցս նախազգուշացնում են, որ նման իրավիճակը կարող է հանգեցնել գյուղատնտեսական ոլորտի մի շարք խնդիրների, ինչպես նաև խնդիրներ` արտադրական այլ ոլորտներում։
Մասնագետները նաև պնդում են, որ ապագայում պետությունները ստիպված կլինեն միլիոնավոր դոլարներ ծախսել ջրի մաքրման վրա։
Նյութը հրապարակման պատրաստեց Օrer.am-ը: