Բրիտանացի վարսավիրը ավելորդ ծախսերից խուսափելու համար հատակը ծածկել է 70 հազար մետաղադրամով
LifestyleՄեծ Բրիտանիայում գտնվող գեղեցկության սրահներից մեկի սեփականատերը` Ռիչ Հոլթամը, որոշել է փոխել սրահի հատակը: Վարպետները նման առաջարկությունը գնահատել 1.000 ֆունտ ստերլինգ: Տղամարդը շատ մեծ գումար է համարել, և այլ տարբերակ է մտածել: Նա փոխանակել է 700 ֆունտ ստերլինգը 70 հազար պեննիով, որոնցով և ծածկել է սրահի հատակը:
Տղամարդը Bored Panda-ին հայտնել է, որ իրենք պարզապես ցանկացել են նոր հատակ ունենալ, սակայն այս ամենը շատ թանկ կլիներ, այդ իսկ պատճառով էլ որոշել են անսովոր բան մտածել ու նոր գաղափարներ փնտրել համացանցում:
Պարզվում է, որ վարսավիրանոցի ամբողջ անձնակազմը մի շաբաթ շարունակ ամրացրել է մետաղադրամները հատակին: Բացի այդ, հատակի շնորհիվ աճել է այցելուների հետաքրքրությունը վարսավիրանոցի հանդեպ. անցորդներն անընդհատ մտնում և լուսանկարում են հատակը:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը:








