Եվրոպական միության 5 գործընկեր երկրներ երկարացրել են Ղրիմի դեմ պատժամիջոցների կիրառման ժամկետը մինչև 2018թ
ՄիջազգայինԵվրոպական միության 5 գործընկեր երկրներ երկարացրել են Ղրիմի դեմ պատժամիջոցների կիրառման ժամկետը մինչև 2018թ.-ի հունիսի 23, այդ մասին նշվում է Եվրոպական խորհրդի տարածած հայտարարության մեջ՝ կառույցի պաշտոնական կայքում։
Խորհրդի սահմանած պատժամիջոցներին միացել են Վրաստանը, Ուկրաինան, Մոնտենեգրոն, Ալբանիան և Նորվեգիան։
Հիշեցնենք, որ ԵՄ-ն մտցրել է Ղրիմում արտադրված ապրանքների ներկրման արգելք, ինչպես նաև արգելել է Ղրիմ արտահանել մի շարք ապրանքատեսակներ՝ մեքենաշինական, նավթաարդյունաբերական, տրանսպորտի և տեխնիկայի ոլորտից։
Նշենք, որ Ղրիմը Ռուսաստանի կազմի մեջ է մտել 2014 թվականի մարտին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներով: