Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Ռումինիային՝ ռուսական S7 ինքնաթիռն իրենց օդային տարածք թույլ չտալու հետ կապված
ՄիջազգայինՌուսաստանը բողոքի նոտա է հղել Ռումինիային՝ ռուսաստանյան քաղաքացիական S7 ինքնաթիռն իրենց օդային տարածք թույլ չտալու հետ կապված, այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքը։
Նշենք, որ ինքնաթիռի մեջ գտնվել է նաև Ռուսաստանի Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը։
Ռումինիայի իշխանությունները իրենց որոշումը մեկնաբանել են ուղևորներից մեկի՝ մասնավորապես Ռոգոզինի «քաղաքական պատժամիջոցների ենթարկված անձ» լինելու հետ։
Ավելի վաղ Ռոգոզինը նշել է, որ Ռումինիայից մերժում ստանալուց հետո, երբ օդաչուները կապվել են Բուդապեշտի հետ և փորձել են պայմանավորվել Բուդապեշտի օդանավակայանում տրանզիտային վայրէջքի մասին ինքնաթիռի վառելիքի սահմանափակ լինելու պատճառով, Հունգարիան նույնպես մերժել է իր տարածքով տրանզիտը և Բուդապեշտում վայրէջքը:
«Ռումինիայի իշխանությունները վտանգի են ենթարկել S7 չվերթի ինքնաթիռի ուղևորների, կանանց և երեխաների կյանքը: Վառելիքը բավարարել է միայն մինչև Մինսկ: Սպասեք պատասխանի, տականքներ»,- գրել էր նա Twitter-ի իր էջում:
Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել Ռումինիային մանրակրկիտ քննություն անցկացնել դեպքի հետ կապված և ներկայացնել ռուսական կողմին համապատասխան բացատրություններ։