Հյուսիսային Կորեան նոր հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
ՄիջազգայինԿորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը կրկին նոր կրթիռ է արձակել, այս մասին գրում են ճապոնական լրատվամիջոցները։
NHK հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Հյուսիսային Կորեայի արձակած հրթիռը կարող է ընկած լինել Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտի։ Հրթիռը, որն ամենայն հավանականությամբ բալիստիկ տեսակի է, արձակվել է Ճապոնական ծովի ուղղությամբ։
Հրթիռի արձակման փաստը հաստատել են նաև հարավկորեական ռազմական աղբյուրները։
Դեպքի առնչությամբ Ճապոնիայի և Հարավային Կորեայի ազգային անվատնգության խորհուրդների ներկայացուցիչները պատրաստվում են արտահերթ նիստ գումարել։