ՄԱԿ-ում կոչ են արել ազատ արձակել վիետնամցի հայտնի բլոգերին
ՄիջազգայինՍնկերի մայր մականունով հայտնի բլոգեր ու ակտիվիստի ձերբակալությունը վկայում է Վիետնամում իրավապաշտպանների վրա ճնշման ուժեղացման մասին։ Նման եզրակացության են հանգել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով վարչությունում։ Վարչության ներկայացուցիչ Լիզ Թրոսելի խոսքով, վիետնամցի բլոգեր Տրան Տի Նգային դատապարտել են ինը տարվա ազատազրկման ու հինգ տարվա տնային կալանքի՝ համացանցում «հակակառավարական քարոզչության» համար։ Դատավարությունն ընդամենը մեկ օր է տեւել, հայտնում է ՄԱԿ-ի ռադիոն։
«Վերջին կես տարվա ընթացքում առնվազն յոթ իրավապաշտպան է կալանավորվել ու դատարանի առջեւ կանգնել, մի քանիսը ձերբակալվել են, եւս երկուսը երկրից արտաքսվել են։ Շատ ուրիշների վախեցնում ու հետապնդւոմ են։ Իրավապաշտպաններին չպետք է վեաբերվեն ինչպես հանցագործների, որոնք սպառնում են ազգային անվտանգությանը»,- նշել է նա։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքներով վարչությունում Վիետնամի իշխանություններին կոչ են արել իրավապաշտաններին ազատ արձակել։