Օգտակար քաղցրավենիքի տեսակներ
LifestyleՄասնագետները բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ կան քաղցրավենիքի տեսակներ, որոնք կարող են անվնաս լինել առողջության համար:
Զեֆիր: Այն շատ քիչ կալորիաներ ունի, քան այլ քաղցրավենիքները։ Պարունակում է երկաթ, ֆոսֆոր և սպիտակուցներ, որոնք ամրացնում են մկանային հյուսվածքները:
Սև շոկոլադ: Պարունակում է բազմաթիվ օգտակար նյութեր. հակաօքսիդանտներ, ֆլավոնոիդներ, կալցիում, սպիտակուցներ, երկաթ, մագնեզիում և բազմաթիվ վիտամիններ։
Մեղր: Մեղրը կալորիականությամբ հավասար է շաքարավազին, բայց ավելի քաղցր է։ Անհրաժեշտ է ավելի քիչ ուտել։Մեղրը պարունակում է օրգանիզմին անհրաժեշտ վիտամիններ, հանքանյութեր և ամինոթթուներ։
Հալվա: Այն ոչ միայն շատ համեղ է, այլ նաև ունի օրգանիզմը երիտասարդացնող ազդեցություն։ Հալվայի մեջ պարունակվող A, E և B խմբի վիտամինները լավ են ազդում մաշկի վրա և ամրապնդում են սրտանոթային համակարգը:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: