Ֆիլիպիններում քաղաքապետ է սպանվել հակաթմրադեղային գործողության ժամանակ
ՄիջազգայինՖիլիպինների Օզամիս քաղաքի քաղաքապետն ու նրա վեց ազգականներն ու թիկնապահները սպանվել են հակաթմրադեղային գործողության ժամանակ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ոստիկանությունից հայտնել են, որ իրավապահները եկել էին քաղաքապետ Ռեյնալդո Պարոջինոգին, նրա դստերը՝ փոխքաղաքապետին, ու եւս չորս պաշտոնյաների ձերբակալելու։ Կասկածյալները, նախնական տվյալներով, հրաձգություն են սկսել։ Փոխհրաձգության հետեւանքով 7 մարդ է զոհվել։
Քաղաքապետի դուստրը ձերբակալվել է։ Պարոջինոգը մինչ այդ հերքում էր թմրաբիզնեսին իր առնչության մասին մեղադրանքները։
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն իր ամենամյա ուղերձում հայտնել է, որ մտադիր չէ հրաժարվել թմրաառեւտրի դեմ պայքարից՝ չնայած միջազգային կառույցների քննադատությանը։