Բալիստիկ հրթիռի արձակումից հետո ամերիկյան կործանիչները թռչել են Կորեական թերակղզու վրայով
ՄիջազգայինՄիացյալ Նահանգների ռազմական օդուժին պատկանող B-1B 2 կործանիչ թռչել է Կորեական թերակղզու վրայով այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեան գիշերն իրականացրել է բալիստիկ հրթիռի բարեհաջող փորձարկում:
Ինչպես հայտնում է Reuters-ը, պաշտոնական Փհենյանը հայտարարել է, որ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկումը բարեհաջող է անցել և, որ նոր զենքը բավականաչափ հզոր է ԱՄՆ-ին խոցելու համար:
Սրան ի պատասխան ամերիկյան կործանիչները թռչել են Կորեական թերակղզու վրայով: Նշվում է, որ ավելի ուշ Գուամի ավիաբազայից օդ բարձրացած կործանիչներին են միացել ճապոնական և հարավկորեական կործանիչները:
«Հյուսիսային Կորեան շարունակում է մնալ տարածաշրջանային անվտանգության գլխավոր սպառնալիքը: Հարկ եղած դեպքում մենք կընտրենք տեղն ու ժամանակը և արագ, մահացու և վճռական պատասխան կտանք»,-ասել է ԱՄՆ ռազմական օդուժի խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի շտաբի հրամանատար գեներալ Թերենս Ջեյ Օ'Շոգնեսին: