Թրամփի մամուլի ծառայության ղեկավարի կինը դիմել է ապահարզանի հղիության 9-րդ ամսում
ՄիջազգայինՍպիտակ տան մամուլի ծառայության ղեկավար Էնթոնի Սկարամուչիի կինը դիմել է ապահարզանի, երբ հղիության 9-րդ ամսում էր։ Այս մասին հայտնում է americaru.com պորտալը։
Պարզաբանում են, որ 38-ամյա Դեյդրի Բոլր Սկարամուչին այս ամսվա սկզբին դիմել է ապահարզանի, իսկ դրանից հետո լույս աշխարհ է բերել Ջեյմս անունով տղայի։ Նրա փաստաբան Ջիլ Սթոունը հաստատել է այդ նորությունը ու շեշտել, որ ապահարզանի բոլոր փաստաթղթերը արդեն ստորագրված են։
Շատերը կարծում են, որ ամուսնությունը խզվել է «նրա ամուսնու քաղաքական նկրտումների ու Թրամփով նրա հրապուրվածության պատճառով», սակայն Դեյդրի Սկարամուչիի ներկայացուցիչն այդ պահը չի մեկնաբանում։
Զույգն ունի նաեւ 3 տարեկան որդի, ու Սկարամուչին եւս երեք երեխա ունի առաջին ամուսնությունից։