Հուրգադայում զբոսաշրջիկների վրա դանակով հարձակվողն ԻՊ կողմնակիցներից էր․ լրատվամիջոց
ՄիջազգայինԵգիպտացին,որը դանակով հարձակվել էր զբոսաշրջիկների վրա Հուրգադայում, ԻՊ ահաբեկչական խմբավորման կողմնակիցներից էր ։ Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Հարձակումը տեղի է ունեցել հուլիսի 14-ին։ Հարձակման հետեւանքով սպանվել են երեք օտարերկրուհիներ, եւս երեքը տուժել են։
Ողբերգությունից եւս մեկ օր հետո գերմանական Bild պարբերականը, վկայակոչելով Կահիրեի հատուկ ծառայություններում իր աղբյուրը, գրել էր, որ դանակով հարձակվողը գործել է ԻՊ ցուցումներով։
Անվտանգության ծառայություններում երկու աղբյուրների տվյալներով, նման տվյալներ են պարունակվում տեղի ոստիկանության հետաքննության մեջ։
Երկրի իշխանությունները դեռ պաշտոնական հայտարարություն չեն արել հարձակվողի դրդապատճառների մասին։