ԱՄՆ-ն Ալյասկայում փորձարկել է THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգը
ՄիջազգայինԱՄՆ-ն Ալյասկայում փորձարկել է THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգը։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով NBC-ը։
Հակահրթիռային պաշտպանության հարցերով գործակալությունում (MDA) փորձարկումը գնահատել են որպես հաջող։
Նշում են, որ բալիստիկ հրթիռի արձակումը կատարվել է ԱՄՆ ՌՕՈՒ օդանավերից մեկից, այն որսացել է ՀՕՊ համակարգը։
Այս փորձարկումը կօգնի ԱՄՆ-ին մեկ քայլ առջեւում մնալ աճող սպառնալիքից, նշել է MDA-ի ղեկավար Սեմ Գրիվսը։