«Պահ է գալիս, երբ ցանկանում եմ ինքս ինձ հետ մենակ մնալ». Զառա Մինասյանի խորհրդավոր հանգիստն ու ծովափնյա արկածները (ֆոտո)
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
Մինչ շատերը պլանավորում են՝ ինչպես անցկացնել ամառային հանգիստը, մոդել եւ սերիալային դերասանուհի Զառա Մինասյանն արդեն հասցրել է վայելել այն: Դերասանուհին օրերս է վերադարձել Երեւան, իսկ հանգստյան լուսանկարներն առաջինը տրամադրել է NEWS.am STYLE-ին:

«Հանգստի մեկնել եմ ընկերուհուս հետ: Սկզբում պլանավորում էինք գնալ Հունաստան, բայց քանի որ այդ ընթացքում եղան նաեւ գործնական առաջարկներ, ժամանակը շատ սուղ էր, եւ չէինք կարող մուտքի արտոնագրին սպասել, դրա համար ընտրեցինք հանգստի մեկ այլ վայր»,-նշեց Զառան՝ նախընտրելով չնշել, թե որտեղ է անցկացրել իր ծովափնյա խոհրդավոր հանգիստը: Միայն հավելեց.

«Բազմաթիվ արկածներ ենք ունեցել: Անկեղծ ասած՝ հիմա կրկին ժպտում եմ դրանք վերապրելով: Պարզապես պատմելով այդ էմոցիաները՝ չեմ կարող դրանք փոխանցել: Հանգիստս տեւեց 7 օր, սակայն լիովին հանգստանալու համար այն շատ քիչ էր»:


Զառան ասում է՝ չի սիրում պասիվ հանգիստը.


«Ինձ համար ակտիվ հանգիստն է իդեալական տարբերակ: Բնականաբար, պահ է գալիս, երբ ցանկանում եմ ինքս ինձ հետ մենակ մնալ, բայց դա կտեւի մաքսիմում մի քանի ժամ»:


Դերասանուհի-մոդելի հետ զրուցեցինք նաեւ առաջիկա նորությունների մասին.

«Ինչ վերաբերում է նոր նախագծերին, կան մի քանիսը, բայց դեռ չեմ ցանկանում փակագծերը բացել: Շուտով անպայման կիմանաք»,-իրեն հատուկ խորհրդավորությամբ նշեց նա:
Սյունե Առաքելյան