Ռոբ Քարդաշյանի նախկին ընկերուհին գիշերային ակումբում մեկ ժամ ներկայության համար 15 հազար դոլար է ստացել
LifestyleՌոբ Քարդաշյանի հետ բաժանումը Բլեք Չայնային բավական հանրաճանաչություն «պարգեւեց»՝ թեկուզ գիշերային ակումբներում սովորական ներկայությամբ գումար վաստակելու համար։ Եվ նա ամենեւին էլ վատ գումար չի վաստակում։

Այսպես, TMZ-ը հաղորդում է, որ Չայնան 15 հազար դոլար է ստացել Հոլիվուդի գիշերային ակումբներից մեկի երեկույթում մեկ ժամ ներկայության համար։ Բլեքը, ջիփով ակումբին մոտենալով, ավոտմեքենայից դուրս եկավ միայն գումարն առձեռն ստանալուց հետո։ Իսկ երեկույթին Չայնան ներկա էր որպես հյուր, այլ ոչ թե որպես մերկապարուհի՝ ելույթի համար։

29-ամյա Բլեքին ուղեկցել է նրա նոր զուգընկերը՝ 24-ամյա Mechie-ն։

Ի դեպ, մեկ օր առաջ զույգին նկատել են Լոս Անջելեսում եռանիվ մոտոցիկլետով զբոսնելիս։

Ասում են՝ երիտասարդ երաժիշտն արդեն իր պարանոցին BC սկզբնատառերով դաջվածք է արել։


Լուսանկարները՝ Splash, Thedirectimage.com-ի