Սպիտակ տանն ընդհանրապես քաոս չկա. Դոնալդ Թրամփ
ՄիջազգայինԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Սպիտակ տանը քաոս չկա, քանի որ ԱՄՆ-ի տնտեսական ցուցանիշները դրական են:
«Արժեթղթերի շուկայի պատմության ամենաբարձր ցուցանիշները, լավագույն տնտեսական ցուցանիշները մի շարք տարիների ընթացքում, գործազրկության առավել ցածր մակարդակը 17 տարում, աշխատանքի վարձատրությունն աճում է: Սպիտակ տանն ընդհանրապես քաոս չկա», - գրել է Թրամփը Twitter-ում:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Սպիտակ տան վարչակազմի ղեկավարը հրաժարական է տվել, և նրան փոխարինել է ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախկին նախարար Ջոն Քելլին: