Ուշադրություն` նիհարել ցանկացողներին
LifestyleՏանձի կանոնավոր օգտագործումն օգնում է ավելի հեշտությամբ վերահսկել քաշն ու պաշտպանվել սրտի հիվանդություններից, դիաբետից, օստեոպորոզից եւ հիպերտոնիայից:
Հետազոտության ընթացքում գիտնականները հետեւել են մի խումբ կամավորների կենսակերպին եւ պարզել, որ մարդիկ, ովքեր սննդակարգում տանձ են ներառել, 35%-ով հազվադեպ են բախվել անվերահսկելի կիլոգրամների ավելացման խնդրին: Գիտնականները նաեւ նկատել են, որ տանձ սիրող եւ սննդակարգում հաճախ կիրառող կամավորներն, ընդհանուր առմամբ, մյուսներից ավելի լավ եւ ճիշտ են սնվել. նրանք շաքարով եւ ճարպերով հագեցած մթերքներ ավելի քիչ են օգտագործել:
Ըստ հետազոտողների՝ տանձը երկար ժամանակ պահպանում է հագեցվածության զգացողությունը: Մեկ տանձի մեջ ընդամենը շուրջ 100 կալորիա եւ օրական մարդուն անհրաժեշտ 24% մանրաթել կա: Այսպիսով, տանձը կատարյալ միրգ է համարվում նիհարել ցանկացողների համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.news-ը: