Բաշար Ասադը սիրիացի զինծառայողներին շնորհավորել է բանակի հիմնադրման 72-րդ տարեդարձի կապակցությամբ
ՄիջազգայինՍիրիան կդիմակայի ահաբեկիչ թշնամուն, որը պատմության մեջ նմանը չունի եւ որի թիկունքին կանգնած են տարածաշրջանային ու միջազգային ուժերը։ Այս մասին հայտարարել է Սիրիայի բանակի եւ զինված ուժերի գլխավոր հրամանատար, նախագահ Բաշար Ասադը՝ Սիրիական Արաբական բանակի հիմնադրման 72-րդ տարեդարձի կապակցությամբ, հաղորդում է ՍԱՆԱ գործակալությունը։
«Մենք կարողացանք դիմակայել եւ շատ հաջողությունների ենք հասել Սիրիական բանակի բազմաթիվ հաջողությունների, ժողովրդի տոկունության եւ Սիրիայում թափված արյան շնորհիվ»,- ընդգծել է Ասադը։
Ասադի խոսքով՝ միջազգային եւ տարածաշրջանային ուժերը ձգտում են գերիշխանություն ձեռք բերել «սիրիական դարպասներով», քանի որ Սիրիան տարածաշրջանի սիրտն է ու գլխավոր առանցքը։
Նախագահ Ասադը ողջունել է հայրենիքի պաշտպաններին, նրանց ընտանիքներին, վիրավորներին եւ երախտագիտություն հայտնել։