Ջորջ եւ Ամալ Քլունիները 2.5 մլն դոլար են նվիրաբերել Լիբանանի սիրիացի փախստականների համար
LifestyleՋորջ Քլունիի հիմնադրամը UNICEF-ի հետ միասին կօգնի Բեյրութի յոթ դպրոցներին, որտեղ Սիրիայից փախստականներ են սովորում: 56-ամյա դերասանի հիմնադրամի կայքի փոխանցմամբ՝ Ջորջ եւ Ամալ Քլունիները 2.25 մլն դոլար են նվիրաբերել Լիբանանի սիրիացի փախստականների համար:
«Մենք չենք կարող թույլ տալ կորցնել մի ամբողջ սերունդ միայն այն պատճառով, որ նրանց բախտը չի բերել եւ ծնվել են անբարենպաստ ժամանակաշրջանում, անբարենպաստ վայրում: Հազարավոր երիտասարդ սիրիացիներ երբեք մեր հասարակության լիարժեք անդամ չդառնալու վտանգի առջեւ են: Դպրոցական կրթությունը նրանց կօգնի փոխել իրենց կյանքը»,- ասված է հիմնադրամի կայքում:

«Լիբանանը խորապես շնորհակալ է Ջորջ եւ Ամալ Քլունիներին եւ նրանց Foundation for Justice հիմնադրամին, որոնք զգալի ներդրում ունեն Բեյրութում դպրոցների բացման գործում: Այդպիսով մենք կկարողանանք անվճար կրթություն ապահովել Բեյրութում բնակվող բոլոր երեխաների համար»,- նշել է Լիբանանի կրթության նախարար Մարվան Համադեն: