Վենեսուելայում ընդդիմության երկու առաջնորդ է ձերբակալվել
ՄիջազգայինԱյսօր Վենեսուելայի իշխանությունները ձերբակալել են ընդդիմության երկու առաջնորդի՝ Լեոպոլդո Լոպեսին և Անտոնիո Լեդեսմային. ուժայինները բռնել են նրանց իրենց տներում:
«Հենց նոր նրանք տարան նրան տնից: Չգիտենք՝ որտեղ է նա և որտեղ են տարել: Եթե նրա հետ որևէ բան պատահի, դա կլինի Մադուրոյի խղճի վրա», - Twitter-ում գրել է Լոպեսի կին Լիլիան Տինտորին:
Այնուհետև նա հրապարակել է տեսանյութը, որում երևում է ձերբակալության պահը:
Նշվում է, որ Լեդեսմայի ձերբակալության մասին հաղորդել է Ազգային ասամբլեայի պատգամավոր Ռիչարդ Բլանկոն:
«Այսպես SEBIN-ի աշխատակիցները (ազգային հետախուզության ծառայություն) դուրս են բերել Լեդեսմային նրա տնից: Մենք չգիտենք՝ որտեղ է նա գտնվում: Նրա անվտանգության համար պատասխանատվություն է կրում կառավարությունը», - գրել է նա Twitter-ում:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ընդդիմության առաջնորդներն ուղարկվել են Ռամո Վերդե բանտ, քանի որ դատական իշխանություները մտավախություններ են ունեցել, որ նրանք կփորձեն լքել Վենեսուելան:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: