Թուրքիան կոչ է արել մահմեդական աշխարհին ընդունել Պաղեստինի անկախությունը՝ մինչպատերազմյան սահմաններով
ՄիջազգայինԹուրքիան կոչ է արել մահմեդական աշխարհին ընդունել Պաղեստինի անկախությունը՝ մինչպատերազմյան սահմաններով, այս մասին գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն, խոսելով 1967թ.-ի պատերազմից առաջ եղած սահմաններով Պաղեստինի՝ որպես պետություն ճանաչման անհրաժեշտության մասին, պաղեստինյան խնդիրն անվանել է ամբողջ իսլամական աշխարհի խնդիրը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Իսրայելի իշխանությունների կողմից սահմանած անվտանգության նոր նորմերը դարձել էին տեղի մահմեդական համայնքի դժգոհության պատճառ: Բողոքի ակցիաների ընթացքում մահացել էր երեք պաղեստինցի, վիրավորվել տասնյակ մարդիկ:
Ավելի վաղ երեք իսրայելցի արաբ գրոհայինների հարձակման հետևանքով մահացել էին երկու իսրայելցի ոստիկաններ, ինչն էլ դարձել էր իշխանությունների կողմից անվտանգության նորմերը խստացնելու դրդապատճառ: