Իսպանիան դեմ է Վենեսուելայի դեմ պատժամիջոցներին
ՄիջազգայինԻսպանիան դեմ է Վենեսուելայի դեմ պատժամիջոցներին, քանի որ դրանք կարող են վնասել երկրի բնակչությանը։ Այս մասին Իսպանիայի ԱԳ նախարար Ալֆոնսո Դաստիսն է հայտնել, փոխանցում է AP-ն։
Նրա խոսքով Իսպանիան դրա փոխարեն նախընտրում է անհատական միջոցառումները, օրինակ այդ իրավիճակի համար պատասխանատու անձանց ուղեւորությունենրի սահմանափակումները։ Նա նաեւ խորը մտահոգություն է հայտնել Վենեսուելայի ընդդիմության առաջնորդներ Լեոպոլդո Լոպեզի ու Կարակասի նախկին քաղքապետ Անտոնիո Լեդեսմի ձերբակալության կապակցությամբ։ Դաստիսը բացառել է Վենեսուելայից Իսպանիայի դեսպանի հետկանչը, նշելով, որ նա ավելի արդյունավետ կաշխատի Վենեսուելայում՝ օգնելով այնտեղ ապրող իսպանացիներին։