ԱՄՆ Սենատը հաստատել է Քրիստոֆեր Ռեյին ՀԴԲ տնօրենի պաշտոնում
ՄիջազգայինԱՄՆ սենատը ձայների ճնշող մեծամասնությամբ հաստատել է Քրիստոֆեր Ռեյի թեկնածությունը՝ ՀԴԲ տնօրենի պաշտոնի համար։ Նա այդ պաշտոնում կփոխարինի Ջեյմս Քոմիին, որին նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ հեռացրել էին պաշտոնից այս տարվա մայիսին, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։
Վերին պալատում երկու կուսակցությունների առաջնորդները Քրիստոֆեր Ռեյի թեկնածության քննարկմանը հատկացրել են չորս ժամ։ Ընդ որում Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Միթչ Մաքքոնելը հատուկ շեշտել է հատուկ ծառայության ղեկավարի «շուտափույթ» նշանակման անհրաժեշտությունը, հիշեցնելով, որ Սենատի Սենատի իրավական հարցերով հանձնաժողովում Ռեյի հաստատմանը միաձայն կողմ են քվեարկել հանձնաժողովի բոլոր 20 անդամները։