Չինաստանի հարավում հորդառատ անձրեւների հետեւանքով 10 մարդ է զոհվել
ՄիջազգայինՉինաստանի հարավային եւ արեւմտյան շրջաններում հորդառատ անձրեւների, ջրհեղեղների եւ սողանքների հետեւանքով 10 մարդ է զոհվել, 4-ն անհետ կորել է, եւս 196 հազար մարդ տուժել է։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով CCTV հեռուստաալիքը։
Հուլիսի 30-ից օգոտսոսի 2-ը տարերքի հետեւանքով վնասվել են Գուանդուն, Սիչուան, Յունան, Գույչժոու եւ այլ նահանգների 17 քաղաքներ։
Տնտեսական վնասը 110 մլն յուան է կազմել (16.3 մլն դոլար)։ Ավելի քան 800 շինություն է վնասվել, շուրջ 6.5 հազար հեկտար բերք է տուժել։