Լուսանկարներ Քրիստինա Կույումչյանի 20-ամյակի ուրախ երեկույթից. Tert.am Life
LifestyleTert.am Life-ը գրում է.
«Կայարան» հեռուստասերիալի գխավոր հերոսուհու՝ Արփիի դերակատար Քրիստինա Կույումչյանը երեկ տոնել է 20-ամյակը, ինչի կապակցությամբ խնջույք է կազմակերպել բնության գրկում։ Tert.am Life-ի լուսանկարիչը ֆիքսել է ուրախ երեկույթի հետաքրքիր պահերը, իսկ Քրիստինան մեզ հետ զրույցում պատմել է, որ սովորաբար չի սիրում նշել տարեդարձը, սակայն որոշել է բացառություն անել 20-ամյակի համար:
Քանի որ Քրիստինան չի սիրում ռեստորանային խնջույքներ, որոշել է ընկերների հետ փախչել երևանյան շոգից և տարեդարձը տոնել ամառանոցում։ Երեկոյի համար երիտասարդ դերասանուհին հատուկ զգեստ չի ընտրել։ Նա նշեց, որ այսպիսի խնջույքի ժամանակ նախընտրելի է համապատասխան հագուստով լինել, ինքը գերադասել է պարզությունն ու հագել ջինսե կոմբինիզոն։
Տորթի մոմերը փչելիս Քրիստինան պահել է նվիրական երազանք, որը բարձրաձայնել չի ցանկանում։ Նա լիահույս է, որ այն կիրականանա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: