Պետք է ստիպենք, որ աշխատեն. Լուկաշենկոն՝ շուրջ 300 000 գործազուրկների մասին
ՄիջազգայինԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ահրաժեշտ է «ստիպել» աշխատել երկրի 300 000 քաղաքացիներին, որոնք գործազուրկ են, այս մասին գրում է lenta.ru-ն:
«Մենք ունենք առնվազն կես միլիոն գործազուրկ: Մենք կարող ենք այդ թվից հանել շուրջ 200 000 մարդ՝ թոշակառուներ, երեխաներ, հաշմանդամություն ունեցող մարդիկ: Իսկ ո՞ւր են այդ 300 000-ը: Մենք պետք է ստիպենք նրանց աշխատել: Սա է ամբողջ գաղափարախոսությունը: Պետք չէ ժողովրդից ինչ-որ բան թաքցնել», - ասել է Լուկաշենկոն:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Բելառուսում «ձրիակերության մասին» օրենքի դեմ ակտիվ բողոքի ակցիաներ են անցկացվել:
Ակցիաների մասնակիցները բացատրում էին, որ փողոց նրանց ստիպում է դուրս գալ իշխանությունների պահանջի անհեթեթությունը՝ վճարել հարկ աշխատանքի բացակայության համար: Մայրաքաղաքի բնակիչների պակաս ակտիվությունը բացատրվում է նրանով, որ այնտեղ աշխատանք դեռ կարելի է գտնել: Մինչդեռ շրջանների քաղաքների համար գործազրկության խնդիրը շատ ավելի ակտուալ է: