Թիլերսոնն ու Լավրովը կհանդիպեն Մանիլայում օգոստոսին
ՄիջազգայինԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ու Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը համաձայնության են եկել քննարկել երկու երկրների միջև հարաբերություններում առկա իրավիճակը օգոստոսի 6-ից 8-ը Մանիլայում կայանալիք Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (АСЕАН) հերթական գագաթնաժողովի ժամանակ, այս մասին հայտնում է ռուսական РИА Новостиգործակալությունը:
Հանդիպման մասին պայմանավորվածություն ձեռք բերելուն զատ կողմերը հեռախոսով քննարկել են կորեական թերակղզում առկա իրավիճակն ու հնարավոր զարգացումները:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 2-ին ստորագրել է Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին Կոնգրեսի առաջարկած օրինագիծը:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առանձնահատուկ ցինիզմ է որակել ԱՄՆ կոնգրեսի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված նոր պատժամիջոցները։