Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության մասին այս պահին խոսք գնալ չի կարող. Եվրոպական հանձնաժողովի նախագահ
ՄիջազգայինԵվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է շարունակի իր հարաբերությունները Թուրքիայի հետ, սակայն Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության մասին այս պահին խոսք գնալ չի կարող:
«Ես այս մասին բազմաթիվ անգամ ասել եմ Թուրքիայի նախագահ Էրդողանին: Պետք է շարունակել մեր հարաբերությունները՝ առանց ԵՄ անդամակցության հարցն առաջին պլան մղելու: Անդամակցության խնդիրն այս օրերին քննարկելու հարց չէ», - ասել է եվրոպացի պաշտոնյան:
Ավելի վաղ Յունկերը հայտարարել է, որ եթե Թուրքիայի իշխանությունները ընդունեն մահապատժի օրենքի վերականգնման որոշում՝ Եվրամիությունը վերջնականապես կփակի իր դռները Թուրքիայի առաջ: